Վահան Քերոբյանն այս տարի զբոսաշրջության ոլորտում կանխատեսում է 319 տոկոս աճ

Հայաստանը 2020 թվականին մեծ անկում է գրանցել զբոսաշրջության ոլորտում, սակայն 2021 թվականին հնարավոր է ընկնել նորմալ տեմպի մեջ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 26-ին Տավուշի դոնոր կազմակերպությունների կոորդինացման հարթակի ամենամյա 2-րդ համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Հայաստանը 2020 թվականին մեծ անկում է գրանցել զբոսաշրջության ոլորտում, բայց այս տարի կարող եք արդեն մարտ ամսին փողոցներում տեսնել զբոսաշրջիկներին։ Բավականին մեծ թվով իրանցի զբոսաշրջիկներ են ժամանել, ապրիլին ավելի շատ ամրագրումներ կան հյուրանոցներում, իսկ արդեն մայիսին կմտնենք նորմալ տեմպի մեջ։ Այս տարվա զբոսաշրջության աճը նախորդ տարվա համեմատ կանխատեսվում է 319 տոկոսով, իսկ 2019 թվականին համեմատ՝ -20-25 տոկոսով անկում»,- ասաց Քերոբյանը։