Հայաստան - երկիր,
որին կարելի է սիրահարվել

«Աերոֆլոտը» վերսկսում է Երևանի ուղղությամբ կանոնավոր չվերթերը

Աերոֆլոտը» վերսկսում է կանոնավոր չվերթերը դեպի Երևան, Ալմաթի, Բաքու և Դելի: Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։ Մոսկվա-Երևան չվերթերը կիրականացվեն փետրվարի 15-ից երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, հետադարձ թռիչքները՝ երկուշաբթի, կիրակի և հինգշաբթի։ Նշվում է, որ ավելանում է Նուր-Սուլթան, Մինսկ, Կահիրե, Բիշքեկ թռիչքների հաճախականությունը։

Հիշեցնենք` մինչև մարտի 1-ը գործելու է փորձնական ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։

Գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19–ի» ծրագիրը. այն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։

Քաղաքացիները պետք է ներբեռնեն բջջային հավելվածը IOS կամ Android համակարգերում, անձնագրով մոտենան ծրագրում ընդգրկված, ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա և հանձնել Covid-19 թեստ։ Թեստի արդյունքն անմիջապես կարտացոլվի հավելվածում, երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանը։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։
Թեստի բացասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հարկավոր է հավաստիանալ, որ հավելվածում առկա է տեղեկատվությունը և թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։ Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։

 Sputnik