+37491 01 56 60

Whatsapp, Telegram, Viber

+37491 01 56 60

(Whatsapp, Telegram, Viber)

Հայաստանն Անդորրայի հետ տուրիզմի ոլորտում համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ կստորագրի

Հայաստանն Անդորրայի հետ տուրիզմի ոլորտում համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ կստորագրի Հայաստանն ու Անդորրան տուրիզմի ոլորտում համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ կստորագրեն։

Հոկտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Անդորրայի իր գործընկեր Ժիլբերտ Սաբոյա Սունյիին, ով Հայաստանում է գտնվում Ֆրանկոֆոնիայի նախարարկան համաժողովին մասնակցելու նպատակով։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց միջազգային կառույցների շրջանակներում հաստատված արդյունավետ համագործակցությունը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Անդորրայի արտգործնախարարը բարձր գնահատեց նախարարական համաժողովի բովանդակային հագեցվածությունը և կազմակերպվածության մակարդակը։

Երկկողմ հարաբերությունները խթանելու համար նախարարները պայմանավորվեցին գործնական քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ընդլայման ուղղությամբ, մասնավորապես՝ մշակել և ստորագրման պատրաստել ներդրումների խրախուսման և պաշտպանության, երկակի հարկումից խուսափելու, տուրիզմի բնագավառում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր։

Տուրօպերատոր «ExploreArmenia»
«ExploreArmenia» տուրօպերատորն առաջարկում է անհատական և խմբային տուրեր Հայաստանում։ Մեր կատալոգում ներկայացված են էքսկուրսիոն, գինու, գաստրոնոմիական, քայլարշավային, ջիպով, էքստրեմալ, կորպորատիվ տուրեր Հայաստանում, Հայաստան + Վրաստան համակցված տուրեր, ինչպես նաև մեկօրյա էքսկուրսիաներ` պրոֆեսիոնալ գիդերի ուղեկցությամբ:

Օգտակար հղումներ

Ծառայություններ

Տեղեկություն

Մենք սոցիալական ցանցերում.