+37491 01 56 60

Whatsapp, Telegram, Viber

+37491 01 56 60

(Whatsapp, Telegram, Viber)

«Երևանում տոն է». «Էրեբունի-Երևան 2797»-ի առաջին օրվա տոնախմբությանը հազարավոր քաղաքացիներ ու Երևանի հյուրեր են մասնակցել

«Երևանում տոն է». «Էրեբունի-Երևան 2797»-ի առաջին օրվա տոնախմբությանը հազարավոր քաղաքացիներ ու Երևանի հյուրեր են մասնակցել«Էրեբունի-Երևան 2797»-ի՝ «Իմ ջերմ ու բարի քաղաք» երկօրյա տոնակատարության առաջին օրը, ինչպես ավանդաբար, ավարտվել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից հրապարակում կազմակերպված տոնական համերգով։

«Երևանում տոն է» խորագրով համերգում ելույթ են ունեցել հայկական էստրադայի սիրված ու մեծ ճանաչում վայելող երգիչներ, երգչուհիներ։ Ելույթ է ունեցել նաև «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը։

Համերգի ծրագրում գերակշռել են Երևանի մասին երգերը, ինչպես նոր երգեր՝ ելույթ ունեցող երգիչների սեփական երգացանկից, այնպես էլ տասնամյակների պատմություն ունեցող երևանյան երգերի ինքնատիպ մեկնաբանություններ։
«Երևանում տոն է» համերգը եզրափակել է հրավառությունը։

Տուրօպերատոր «ExploreArmenia»
«ExploreArmenia» տուրօպերատորն առաջարկում է անհատական և խմբային տուրեր Հայաստանում։ Մեր կատալոգում ներկայացված են էքսկուրսիոն, գինու, գաստրոնոմիական, քայլարշավային, ջիպով, էքստրեմալ, կորպորատիվ տուրեր Հայաստանում, Հայաստան + Վրաստան համակցված տուրեր, ինչպես նաև մեկօրյա էքսկուրսիաներ` պրոֆեսիոնալ գիդերի ուղեկցությամբ:

Օգտակար հղումներ

Ծառայություններ

Տեղեկություն

Մենք սոցիալական ցանցերում.