Nas Daily–ն պատմում է երկրագնդի «ամենաաննորմալ» տեղերից մեկի մասին, որը Հայաստանում է
Հայտնի բլոգերը եղել է մոլորակի ամենատարօրինակ վայրերից մեկում։ Դիտեք տեսանյութը և կտեսնեք, թե ինչպես է ինտերնետի աստղին զարմացրել բնական անոմալիան։
Հայաստանում և իր բաժանորդներին պատմել Արագած լեռան ճանապարհին գոյություն ունեցող անոմալիայի մասին։
«Այդ փորձն ամենախելահեղներից է։ Հայաստանում` Արագած լեռան վրա, կա փոքր բլուր, որտեղ բնության ինչ-որ տարօրինակ օպտիկական պատրանքի պատճառով թվում է, որ ճանապարհը բարձրանում է, երբ այն իրականում իջնում է», — տեսանյութին կից գրել է Nas Daily —ն։
Նրա խոսքով` այս հատվածում ամեն ինչ հակառակն է. իջնելը դժվար է, բարձրանալը` հեշտ։ Մեքենան չեզոք արագությամբ բարձրանում է լեռը։ Նույնը տեղի է ունենում ջրի, գնդակի և ցանկացած առարկայի հետ։
Ավելի վաղ Nas Daily-ի (իսկական անունը` Նուսեյր Յասին) 1 րոպեանոց տեսահոլովակի հերոսն էր դարձել Երևանի ամենասիրված անվաչմշկորդ Լևոն պապը։
Բլոգերը պատմել էր նաև Հայաստանի դպրոցներում ուսուցանվող շախմատի մասին, և նրա տեսահոլովակում նկարահանվել էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու գրոսմայստեր Լևոն Արոնյանը։
Nas Daily-ն մեկրոպեանոց տեսահոլովակ է նվիրել նաև Հայաստանի ցայտաղբյուրներին։