Հայաստան - երկիր,
որին կարելի է սիրահարվել

Դեսպան. Հայաստանի և Արգենտինայի միջև տուրիզմի զարգացման պոտենցիալը հսկայական է

Դեսպան. Հայաստանի և Արգենտինայի միջև տուրիզմի զարգացման պոտենցիալը հսկայական էՀայաստանի և Արգենտինայի միջև առանց վիզայի ռեժիմը խոսում է խորը փոխըմբռնման և վստահության մասին: Եվ զբոսաշրջության զարգացման պոտենցիալը նույնքան հսկայական է, որքան երկու երկրներին կարող բարեկամությունը: Սեպտեմբերի 15-ին երևանյան «DoubleTree By Hilton» հյուրանոցում կայացած հարավամերիկյան երկրների զբոսաշրջանում թեմայով համաժողովի ժամանակ այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնսալո Ուրիոլաբեիտիան:

Դեսպանի խոսքով, Երևանն ու Բուենոս Այրեսը բազմամյա բարեկամներ են, մասնավորապես՝ 1915 թվականից, երբ Արգենտինա բազմաթիվ հայ ներգաղթյալներ ժամանեցին: «Այսօր արդեն այդ ընկերության վկայությունն առանց վիզայի ռեժիմն է: Մեր երկիր այցելելու ցանկություն ունեցող հայերին միայն անձնագիր և օդանավի տոմս է հարկավոր»,- նշեց դիվանագետը:

Անդրադառնալով հարցին, առանց վիզայի ռեժիմը նպաստե՞լ է զբոսաշրջիկների հոսքի աճին, դեսպանը պատասխանեց, որ վիճակագրական տվյալներ չունի, սակայն փոխադարձ հետաքրքրության աճն ակնհայտ է: «Դրա մասին են վկայում նաև տարբեր միջոցառումները, օրինակ՝ համահայկական խաղերը: Վերջերս Արգենտինայից հարյուրավոր բժիշկներ մասնակցեցին այստեղ անցկացված միջազգային բժշկական համաժողովի»,- նշեց դեսպանը:

Արգենտինացի դեսպանը նաև ուշադրություն հրավիրեց գյուղատնտեսության ոլորտում Երևանի և Բուենոս Այրեսի միջև զարգացող հարաբերությունների վրա՝ այդպիսով փորձելով աջակցել ֆերմերներին և գյուղացիներին: