Հայաստան - երկիր,
որին կարելի է սիրահարվել

The Telegraph․ Ինչո՞ւ Հայաստանը կարող է համարվել Եվրոպայի լավագույն չբացահայտված գաղտնիքը

Բրիտանական The Telegraph պարբերականում ճամփորդությունների մասին սյունակագիր Ֆրենկ Գարդները գրել է Հայաստան իր այցելության մասին՝ այն անվանելով Եվրոպայի չբացահայտված գաղտնիքներից մեկը։

«Ժամանելով Երեւ անի օդանավակայան՝ միանգամից հասկանում ես, որ եկել ես գինու երկիր։ Դուք չեք կարող չնկատել 20 ֆուտ բարձրության գինու փչած շիշը, որը տեղադրված է հենց տերմինալի կողքին։ Հայաստանը գերազանցաբար մուսուլմանական երկրներով՝ Թուրքիայով, Իրանով ու Ադրբեջանով շրջապատված քրիստոնեական երկիր է, որը սիրում է իր ոգելից խմիչքը։ Բացի դրանից այստեղ արտադրում են, ինչպես իրենք են ասում, աշխարհի լավագույն կոնյակը ու մտնելով քաղաք, ամենուրեք կարելի է տեսնել «Արարատ» ապրանքանիշի ու «Նոյ» կոնյակի գովազդային պաստառները»,- գրում է Գարդները։

Նրա խոսքով Երեւ անը հիասքանչ քաղաք է։ «Նրա լայն, ծառերով շրջանակված պողոտաներում բազմաթիվ սրճարաններ ու գինետներ կան, որտեղ հայերը սիրում են զրուցել մինչեւ ուշ գիշեր։ Մարդիկ այստեղ մինչեւ հիմա խոսում են աշխարհահռչակ հայուհի Քիմ Քարդաշյանի ու նրա ամուսնու՝ երգիչ Քանյե Ուեսթի հայաստանյան այցի մասին, երբ Քանյեն համերգից հետո ցատկել էր «Կարապի լիճ» ու հավաքված հանդիսատեսին էլ հրավիրել միանալ իրեն»,- ասվում է հոդվածում։

Գարդները շեշտում է, որ սփյուռքահայերը, որոնք առաջին անգամ են Երեւ ան այցելում, հաճելիորեն զարմանում են՝ տեսնելով, թե ինչ ժամանակակից, անվտանգ ու քաղաքակիրթ է այդ քաղաքը, իսկ հետո խորապես հիասթափվում են՝ տեսնելով արվարձանները՝ խորհրդային ձախողված տնտեսության ավերակներով։ Երեւ անից դուրս Գարնդները տեսել է «գործարանների լքված շենքեր ու մռայլ տների շարքեր՝ շրջապատված հին ու դատարկ մեքենաներով ու ժանգոտած ցիստեռներով»։

«Բայց այդ պահին դուք նայում եք հորիզոնին ու այնտեղ՝ վեր է խոյանում 5165 մետր բարձրություն ունեցող Արարատ լեռան հիասքանչ, պատկառանք ներշնչող ձյունապատ գագաթը, որը Թուրքիայի հետ սահմանի մյուս կողմում է գտնվում»,- գրում է հեղինակը։

Գարդները հիացած նկարագրում է Գառնիի տաճար ու Գեղարդի եկեղեցի կատարած այցելությունը, որտեղ «խորասուզվում ես կիսախավարի ու 800 տարվա պատմության մեջ», նաեւ՝ «Արենի» գինու փառատոնը։

Հենց փառատոնի ժամանակ են նրան «բալերից պատրաստված ապարանջան» նվիրել ու գրպանը խնձոր դրել։ «Ներդաշնակության ու անդորրի պատկեր է ու ես խոստանում եմ՝ հաջորդ տարի ես ընտանիքիս էլ այս երկիր կբերեմ», ամփոփում է Գարդները։