+37491 01 56 60

Whatsapp, Telegram, Viber

+37491 01 56 60

(Whatsapp, Telegram, Viber)

2014թ.-ին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 11 տոկոսով

2014թ.-ն Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 11,3 տոկոսով, որը կազմել է 1 մլն 300 հազար։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը՝ նշելով, որ դա 120 հազարով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը։

«Ամեն տարի մենք ունենում ենք զբոսաշրջության աճ, նաև ներքին զբոսաշրջության ցուցանիշն է բարձրանում, ավելի շատ, քան ներգնա տուրիզմը։ Այստեղ ի թիվս այլ գործոնների, մեծ է նաև անցկացվող տարատեսակ փառատոնների դերը»,-ասաց նա։

««Արենի» փառատոն» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանն էլ նշեց, որ տուրիզմի զարգացմանը զուգընթաց, մեծանում է նաև մարզերում հյուրանոցային, նաև տնական հյուրատների բիզնեսը։

Տուրօպերատոր «ExploreArmenia»
«ExploreArmenia» տուրօպերատորն առաջարկում է անհատական և խմբային տուրեր Հայաստանում։ Մեր կատալոգում ներկայացված են էքսկուրսիոն, գինու, գաստրոնոմիական, քայլարշավային, ջիպով, էքստրեմալ, կորպորատիվ տուրեր Հայաստանում, Հայաստան + Վրաստան համակցված տուրեր, ինչպես նաև մեկօրյա էքսկուրսիաներ` պրոֆեսիոնալ գիդերի ուղեկցությամբ:

Օգտակար հղումներ

Ծառայություններ

Տեղեկություն

Մենք սոցիալական ցանցերում.