+37491 01 56 60

Whatsapp, Telegram, Viber

+37491 01 56 60

(Whatsapp, Telegram, Viber)

Հայաստանը հետաքրքրում է ԱՄԷ-ից զբոսաշրջիկներին

Հայաստան տուրիզմԱրաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) զբոսաշրջիկներն ուղևորությունների նոր երթուղիներ են որոնում, այդ թվում՝ դեպի Վրաստան և Հայաստան:

Տեղական տուրգործակալներից մեկի խոսքով՝ տնտեսական իրավիճակի հետ կապված՝ սկսել են ավելի մեծ հետաքրքրություն ներկայացնել բյուջետային տուրփաթեթները:

Ըստ The Gulf News-ի, ԱՄԷ-ի բնակիչները սկսել են երթուղիներ ուսումնասիրել, որոնք մասին նախկինում չէին էլ լսել: Նոր սերնդի ճանապարհորդներն ավելի ու ավելի քիչ են հետաքրքրվում ծովափնյա հանգստով՝ նախընտրելով անհայտ երկրներ և քաղաքներ բացահայտել:

Տուրգործակալ Մարիամ Կապասիի խոսքով՝ հատկապես տարածված են դեպի Վրաստան, Հայաստան, Սինգապուր, Թայլանդ, Մալազիա և Մալդիվներ ուղղությունները:

Գործակալությունները նոր բյուջետային ուղղություններ են ներկայացնում, որտեղ հանգստի համար կարելի է ծախսել 3000 դիրհամից (շուրջ 820 դոլար) պակաս: Բյուջետային ուղղություններից են Հայաստանը (շուրջ 410 դոլար), Վրաստանը (430 դոլար), Ադրբեջանը (490 դոլար):

Տուրօպերատոր «ExploreArmenia»
«ExploreArmenia» տուրօպերատորն առաջարկում է անհատական և խմբային տուրեր Հայաստանում։ Մեր կատալոգում ներկայացված են էքսկուրսիոն, գինու, գաստրոնոմիական, քայլարշավային, ջիպով, էքստրեմալ, կորպորատիվ տուրեր Հայաստանում, Հայաստան + Վրաստան համակցված տուրեր, ինչպես նաև մեկօրյա էքսկուրսիաներ` պրոֆեսիոնալ գիդերի ուղեկցությամբ:

Օգտակար հղումներ

Ծառայություններ

Տեղեկություն

Մենք սոցիալական ցանցերում.