+37491 01 56 60

Whatsapp, Telegram, Viber

+37491 01 56 60

(Whatsapp, Telegram, Viber)

CNN Travel. Հայաստանը՝ գինեգործական ամենահայտնի երկրների ցանկում

Գինի Հայաստան-տուրերՀայտնի լրագրող, գրող, լուսանկարիչ և ճանապարհորդ Ջոն Մալատրոնասը Լոնդոնում է ապրում և մասնակիորեն շրջում է ամբողջ աշխարհում, ինչի արդյունքն են դառնում CNN Travel-ում նրա հոդվածները:

15 գրքերի հեղինակն այս անգամ իր դիտարկումները գինուն է նվիրել:

Իտալացիներն ասում են «առանց գինու սնունդը առանց արևի օրվա է նման»: Ջոն Մալատրոնասը աշխարհի գինու քարտեզի նման մի բան է կազմել, որում ներառել է աստվածային ըմպելիքին վերաբերող 15 քաղաք և երկիր, որտեղ այցելելը պարտադիր է:

Այդ ցուցակում հեղինակը հատուկ տեղ է հատկացրել Հայաստանին:

Ֆրանսիական Բորդոյի (ամբողջ աշխարհում հայտնի հինգ դղյակները` Margaux, Mouton Rothschild, Latour, Lafite, Haut-Brion), հունական Սանտորինիի, իսպանական, գերմանական, ամերիկյան, արգենտինական, բրազիլական, իտալական (Tuscany), կանադական, չիլիական, հարավաֆրիկյան, պորտուգալական գինիների գովաբանությունից հետո հեղինակն ամփոփում է հայկական գինիների մասին դիտարկմամբ:

«Վայոց Ձոր. Հայաստան

Ինչպես որ Աստվածաշնչից հայտնի է, Հայաստանն աշխարհի առաջին երկիրն է, որտեղ սկսել են գինի արտադրել, որովհետև ջրհեղեղից հետո Նոյը խաղողի առաջին որթը տնկել է Արարատ լեռան վրա: Հնագետները հաստատում են, որ այնտեղ գինու արտադրություն են հայտնաբերել, որը ենթադրաբար հիմնադրվել է մոտ 6 հազար տարի առաջ: «Արենի» գինու արտադրությունը դարերով չի փոխվել: Վայոց Ձորի շրջանը Երևանին ամենամոտն է, ուր մենք խորհուրդ ենք տալիս այցելել»:

News.am

 

Տուրօպերատոր «ExploreArmenia»
«ExploreArmenia» տուրօպերատորն առաջարկում է անհատական և խմբային տուրեր Հայաստանում։ Մեր կատալոգում ներկայացված են էքսկուրսիոն, գինու, գաստրոնոմիական, քայլարշավային, ջիպով, էքստրեմալ, կորպորատիվ տուրեր Հայաստանում, Հայաստան + Վրաստան համակցված տուրեր, ինչպես նաև մեկօրյա էքսկուրսիաներ` պրոֆեսիոնալ գիդերի ուղեկցությամբ:

Օգտակար հղումներ

Ծառայություններ

Տեղեկություն

Մենք սոցիալական ցանցերում.