+37491 01 56 60

Whatsapp, Telegram, Viber

+37491 01 56 60

(Whatsapp, Telegram, Viber)

ԼՂՀ զբոսաշրջիկների հոսքն աճում է. Արցախցի մելիքի ամրոցը ճանաչված վայրերից է

Մելիք Եգանի ամրոցը դառնում է Արցախի հանրահայտ տեսարժան վայրերից մեկը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության ղեկավար Սերգեյ Շահվերդյանը:

Հադրութի շրջանի Տող գյուղում տեղակայված XVIII դարի ամրոցում (այն ժամանակների արցախյան մելիքությունների՝ փաստացի անկախ կենտրոններից մեկը) պահպանվել և վերականգնվել են ընդունելությունների սրահն ու բնակելի շինությունները:

«Այնտեղ արդեն թանգարան-արգելոց է ստեղծվել, որն անցյալ տարվանից բաց է այցելությունների համար: Բարեկարգվել է ամրոցի շրջակա տարածքը: Իսկ հիմա փորձում ենք գյուղում խթանել զբոսաշրջիկների համար հյուրատների ստեղծումը»,- նշեց Շահվերդյանը:

Նա նաև հավելեց, որ արտերկրից ժամանած բազմաթիվ հայեր, որոնք Երևանում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով, այցելել են նաև Արցախ:

Տուրօպերատոր «ExploreArmenia»
«ExploreArmenia» տուրօպերատորն առաջարկում է անհատական և խմբային տուրեր Հայաստանում։ Մեր կատալոգում ներկայացված են էքսկուրսիոն, գինու, գաստրոնոմիական, քայլարշավային, ջիպով, էքստրեմալ, կորպորատիվ տուրեր Հայաստանում, Հայաստան + Վրաստան համակցված տուրեր, ինչպես նաև մեկօրյա էքսկուրսիաներ` պրոֆեսիոնալ գիդերի ուղեկցությամբ:

Օգտակար հղումներ

Ծառայություններ

Տեղեկություն

Մենք սոցիալական ցանցերում.