+37491 01 56 60

Whatsapp, Telegram, Viber

+37491 01 56 60

(Whatsapp, Telegram, Viber)

Եթե Հայաստանում երկար մնամ, լավ կգիրանամ. Ջորջ Քլունին՝ հայկական խոհանոցի մասին

Աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին հավանել է հայկական խոհանոցը, սակայն կարծում է, որ այն շատ ծանր է եւ կարող է գիրացնել:

«Եթե Հայաստանում երկար մնամ, լավ կգիրանամ՝ 400 ֆունտ»,- NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում կատակով ասել է Ջորջ Քլունին:

Դերասանը նշել է, որ իրեն ամենից շատ հայկական խոհանոցում դուր է եկել համեմունքների առատությունը, հասցրել է համտեսել հայկական տոլմա, որը հավանել է, եւ մսային շատ ուտեստներ:

Հարցին, թե ինչն է հավանել Հայաստանում, աշխարհահռչակ դերասանն ասել է. «Ես ընդամենը 24 ժամ է այստեղ եմ, առայժմ հասցրել եմ սիրել միայն սնունդը եւ մարդկանց»:

 

 

 

Տուրօպերատոր «ExploreArmenia»
«ExploreArmenia» տուրօպերատորն առաջարկում է անհատական և խմբային տուրեր Հայաստանում։ Մեր կատալոգում ներկայացված են էքսկուրսիոն, գինու, գաստրոնոմիական, քայլարշավային, ջիպով, էքստրեմալ, կորպորատիվ տուրեր Հայաստանում, Հայաստան + Վրաստան համակցված տուրեր, ինչպես նաև մեկօրյա էքսկուրսիաներ` պրոֆեսիոնալ գիդերի ուղեկցությամբ:

Օգտակար հղումներ

Ծառայություններ

Տեղեկություն

Մենք սոցիալական ցանցերում.