Հայաստան - երկիր,
որին կարելի է սիրահարվել

Երևանը զբոսաշրջային ամենամատչելի ուղղությունների տասնյակում է

Տուրեր դեպի ՀայաստանՀյուրանոցների օնլայն ամրագրման Oktogo.ru ռուսական ծառայությունը կազմել է 2015 թ. ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունների ցանկը: Վարկանիշը կազմված է 2015 թ. փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հյուրանոցային ամրագրումների միջին օրավարձի տվյալներով:

Երևանը 2015 թ. ռուս զբոսաշրջիկների կողմից ընտրված օտարերկրյա ամենամատչելի քաղաքների առաջին տասնյակում է: Oktogo.ru -ի տվյալներով, Երևան են գալիս միջինը 3.5 օրով:

«2015թ. Երևանը մտել է ամենամեծ ժողովրդականություն վայելող զբոսաշրջային ուղղությունների տասնյակ, ուր անհատ զբոսաշրջիկները մեկնում էին հանգստյան օրեին»,- նշել է Oktogo.ru-ի հաղորդակցությունների հարցերով տնօրեն Յակոբ Սադչիկովը:

Զբոսաշրջիկների համար ամենամատչելի տասը քաղաքներից են նաև լեհական Պոզնանը ու Կրակովը, իսպանական Մալագան, Հորդանանի մայրաքաղաք Ամմանը, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին, իտալական Պալերմոն, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևը ու Ուզբեկստանի մայրաքաղաք Թաշքենդը: Այդ քաղաքներում զբոսաշրջիկները ծախսում են օրական 10-22 դոլար:

Նյաչանգ (Վյետնամ), Քոթա Քինաբալու (Մալազիա) հանգստավայրերն առաջին տեղերն են զբաղեցնում 2015 թ. ամենամատչելի ատասահմանյան հանգստավայրերի տասնյակում:

Ամենամատչելի հանգստավայրերի լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Բուլղարիայի ( Սոլնեչնի բերեգն ու Զոլոտիե պեսկին ), Պորտուգալիայի ( Պորտիմաո), Մայթայի ( Սլիմա ), Իսպանիայի (Լյորետ դե Մար) հանսգտավայրերը, նաև Հունգարիայի ( Խարկան ), Վրաստանի (Բորժոմի) ու Չեխիայի (Յանսկե-Լազնե) առողջարանները:

Ձեզ ենք ներկայացնում զբոսաշրջային ամենամատչելի քաղաքների 2015 թ. լավագույն տասնյակը, որտեղ զբոսաշրջիկները օրական 13-ից 23 դոլար են ծախսել. Պոզնան (Լեհաստան, օրական 10 դոլար), Քիշնև ( Մոլդովա, օրական 11 դոլար), Մալագա (Իսպանիա, օրական 13 դոլար), Ամման (Հորդանան, օրական 15 դոլար), Թաշքենդ (Ուզբեկստան, օրական 18 դոլար), Կրակով (Լեհաստան, 19 դոլար), Բաքու (Ադրբեջան, 20 դոլար), Երևան ( Հայաստան, 21 դոլար ), Թբիլիսի (Վրաստան 22 դոլար), Պալերմո (Իտալիա, 23 դոլար):