Հայաստան - երկիր,
որին կարելի է սիրահարվել

Հայաստանը ռուսաստանցիների համար հանգստի ոչ թանկ երկրների ցանկում է

Հայաստանը, Աբխազիայի ու Վրաստանի հետ ներառվել է մերձավոր արտասահմանի այն երկրների խմբում, որտեղ ռուսաստանցիները 2016 թվականին կարող են ցածր գնով լավ հանգստանալ, այսպիսի տվյալներ է բերում Skyscanner զբոսաշրջային պարբերականը:

Հայաստանում կեցությունը մեկ օրվա համար, կայքի տվյալների համաձայն, երկու անձի համար կազմում է 70 դոլար, Աբխազիայում և Վրաստանում, համապատասխանաբար, 65 և 80 դոլար:

Ամենաէժան ուղղություններից են Հարավ-Արևելյան Ասիայի երկրները: Այսպես, օրինակ, Հնդկաստանում և Ինդոնեզիայում երկու անձի համար հանգիստը կարժենա 40 դոլար:

Այդ երկրներից հետո ամենամատչելի երկրներից են Նեպալն ու Վիետնամը: Մեկ օրվա համար այդ երկրներում կարելի է ծախսել 45 դոլար, մի փոքր ավելի` Լաոսում ու Շրի-Լանկայում՝ 60 դոլար: Դեպի Կամբոջա ուղևորությունը կարող է արժենալ 70 դոլար:

Ամենամատչելի եվրոպական երկրների ցանկում են Սերբիան, Բուլղարիան, Չերնոգորիան, Ռումինիան և Հունգարիան: Այստեղ կարելի է ծախսել 70-85 դոլար:

Վարկանիշը կազմելու ժամանակ հաշվի չի առվել ավիափոխադրման արժեքը, քանի որ Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից կախված` այն կարող է տարբեր լինել:


Sputnik Հայաստան