Whatsapp, Telegram, Viber
Լավաշ թխելու վարպետաց դասը, հավանաբար, ամենահայտնին է: Բոլորը կյանքում գոնե մեկ անգամ համտեսել են այս բարակ հայկական հացը: Լավաշի մեջ փաթաթում են խորոված, պանիր՝ կանաչեղենով, բանջարեղենով և այլ համեղ բաղադրիչներ: Վերջին տարիներին սոցցանցերում լայն տարածում են գտել տարբեր միջուկներով լավաշով պատրաստվող ռուլետների բաղադրատոմսերը: Հայկական լավաշը 2014 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում:
Վարպետաց դասի ընթացքում կսովորեք լավաշ պատրաստելու բոլոր նրբությունները՝ ալյուրի ընտրությունից մինչև թոնրում թխելը:
Լավաշ կարելի է թխել նաև սովորական տապակի վրա, վարպետաց դասի ընթացքում մասնագետները ձեզ խորհուրդ կտան, թե ինչպես թխել ամենանուրբ և ամենահամեղ լավաշը:
Լավաշի խմորի հետ աշխատելը, բարակավուն շերտերը գրտնակելը լավագույն մեդիտացիան են, իսկ մանր մոտորիկան հիանալիորեն ազդում է ինքնազգացողության վրա: Այնպես որ լավաշ թխելու վարպետաց դասը կբերի ոչ միայն գաստրոնոմիկ, այլև հոգեբանական բավարարվածություն:
Ձեր իսկ ձեռքով պատրաստած ամենաբարակ լավաշի նուրբ բույրը դեռ երկար ժամանակ կհիշեցնի Հայաստան կատարած ձեր համեղ ճանապարհորդության մասին:
Հրավիրում ենք ձեր ուշադրությանը, որ բոլոր վարպետաց դասերը կարելի է համադրել մեկօրյա էքսկուրսիաների հետ:
Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)
info@explorearmenia.am
