Whatsapp, Telegram, Viber
Լահմաջոն արաբական ծագման ուտեստ է: Այն տարածված է Լիբանանում, Սիրիայում, Հորդանանում և այլուր: Հայաստանում այն հայտնի է դարձել հայ հայրենադարձների շնորհիվ: Լահմաջոն հաճախ անվանում են հայկական պիցցա: Ով իր կյանքում գեթ մեկ անգամ համտեսել է լահմաջո, երբեք չի կարող մոռանալ նրա աստվածային համն ու բույրը:
Լահմաջոյի պատրաստման վարպետաց դասի ընթացքում Դուք կսովորեք, թե ինչպես մսով համեղ հացային բլիթներ թխել տնային պայմաններում: Այս հայկական «պիցցան» շատ հեշտ է պատրաստվում: Ավանդաբար այն գառան մսով են պատրաստում: Այնուամենայնիվ, ըստ ցանկության, այն կարող եք փոխարինել, օրինակ, տավարի մսով, շատերը նույնիսկ տավարի մսով լահմաջոն ավելի համեղ են համարում գառան մսով պատրաստածից. սա արդեն ճաշակի հարց է: Լահմաջոյի խմորն ընդհանուր առմամբ նման է ավանդական խմորին (ալյուր, ջուր, աղ), այնպես որ այն պատրաստելը բոլորովին էլ դժվար չէ:
Հրավիրում ենք ձեր ուշադրությանը, որ բոլոր վարպետաց դասերը կարելի է համադրել մեկօրյա էքսկուրսիաների հետ:
Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ ուղարկել SMS հաղորդագրություն: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)
info@explorearmenia.am
