Whatsapp, Telegram, Viber
Տոլի (խաղողի տերև) + միս՝ այսպես է ծնվել տոլմա անվանումը: Հայկական տոլման՝ իր տարատեսակներով, այսօր հայտնի է աշխարհի շատ երկրների խոհանոցներում:
Տոլմայի պատրաստման վարպետաց դասի ժամանակ կիմանաք տոլմայի ծագման, նրա իսկական բաղադրատոմսի և պատրաստման գաղտնիքների մասին:
Հայկական տոլման բազմազան է՝ մսով, ձկով, բուսական կերակուրներով: Ի՞նչ միս ընտրել, ինչպե՞ս այն լավագույն ձևով կտրատել, ինչպիսի՞ տերևներ ընտրել և ինչպե՞ս են այն փաթաթում Հայաստանում: Այս բոլոր հարցերին կպատասխանեն հայ խոհարարները տոլմայի պատրաստման վարպետաց դասի ժամանակ և գործնականում ձեզ կսովորեցնեն տոլմա պատրաստել:
«Համեղ ուսուցումից» հետո դուք տանը, գտնվելով Հայաստանի սահմաններից դուրս, կկարողանաք պատրաստել հայկական տոլմա և անպայման կհիշեք մեր արևոտ երկիր կատարած ձեր ուղևորությունը:
Հրավիրում ենք ձեր ուշադրությանը, որ բոլոր վարպետաց դասերը կարելի է համադրել մեկօրյա էքսկուրսիաների հետ:
Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ ուղարկել SMS հաղորդագրություն: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)
info@explorearmenia.am
