Whatsapp, Telegram, Viber
Գորգագործությունն ավանդական արհեստ է, որը լայնորեն տարածված է Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում: Հայաստանում գորգագործությունը դարավոր պատմություն ունի. այն հիշատակում են անտիկ հեղինակները, միջնադարյան հայկական աղբյուրները, արաբ աշխարհագետները և ճանապարհորդները: VIII–XIII դարերի արաբական աղբյուրները նշում են Հայաստանում գորգագործության գլխավոր կենտրոնները՝ Դվին, Կարին, Վան... Այդ ժամանակ գորգը (կարպետ) բազմաֆունկցիոնալ նշանակություն ուներ. այն ծառայում էր որպես տաք ծածկոց, սեղան և տան զարդարանք: Դրանցով տուրք էին վճարում, ընծայում Եվրոպայի ու Ասիայի տիրակալներին, միշտ բարձրարժեք էին, օգտագործվում էին նաև ծեսերի ու տոների ժամանակ:
Հայտնաբերված առաջին գորգերի վրա պատկերված էին բնության երևույթներ: Հետագայում որոշ օրինակներ պատկերում էին կենդանիներ, թռչուններ, ծառեր: Հատկանշական է, որ այս ամենը ոչ թե բառացիորեն է պատկերվել, այլ խորհրդանիշների օգնությամբ, որոնք հետագայում դարձան հայկական գորգերի առանձնահատկությունը:
XVII–XVIII դարերում լայն տարածում ստացան երկրաչափական նախշերով գորգերը: Ութանիստ զարդանախշերը հաճախ զարդարվում էին խաչերով: XIX դարում սկսվեց արևելյան գորգերի ուսումնասիրությունը, և հայկական գորգերը սկսեցին դիտարկվել որպես ժողովրդական արվեստ։
Գորգագործության ծաղկմանը մեծապես նպաստել են Հայաստանում ստացված բարձրորակ բնական գույները, որոնք գորգերին եզակիություն էին հաղորդում։ Հին աշխարհում հայտնի էր հատկապես կարմիր ներկանյութը՝ որդան կարմիրը, որը պատրաստվում էր հայկական որդան կարմիր միջատից։ Որդան կարմիրը մեղրատու մեղվի և շերամի որդի պես ընտելացված միջատ է։ Այս միջատի էգ տեսակից ստանում են մի նյութ, որն օգտագործվում է կարմիր ներկանյութ՝ որդան կարմիր ստանալու համար։ Հավերժական ներկանյութ պատրաստելու գաղտնիքը, որը դիմակայել է անգամ ժամանակի, լույսի, ջերմաստիճանի և խոնավության կործանարար ուժերին, պահպանվել է ավելի քան երկու հազարամյակ, սերնդեսերունդ փոխանցվել միայն ընտրյալներին և մոռացվել ընդամենը 400 տարի առաջ։
Գորգագործության վարպետաց դասի ընթացքում դուք կսովորեք, թե ինչպես ձեռքով գորգեր գործել։ Սա գորգ պատրաստելու լավագույն միջոցն է և, միևնույն ժամանակ, ամենադժվար ու աշխատատար գործընթացը։ Հանգույցներ կապելը արհեստ է, որը գրեթե անհնար է հասկանալ մեր արագընթաց ու անհամբեր աշխարհում: Ձեռագործ գորգ պատրաստելու միջին ժամանակը 6 ամիս է: Ինչո՞ւ է ձեռագործ գորգ պատրաստելու համար այդքան երկար ժամանակ պահանջվում: Ձեռագործ գորգ հյուսելու արագությունն ու որակը կախված են նախշի բարդությունից և քառակուսի մետրի վրա հանգույցների քանակից: Արհեստավորները ձեռքով հյուսում են հարյուրհազարավոր հանգույցներից բաղկացած գորգ: Հանգույցները փաթաթվում են բրդի և մետաքսի թելերի շուրջ՝ գորգերի վրա ձևավորելով բազմազան նախշեր, զարդանախշեր և պատկերներ: Մանվածքաթելերով հանգույցները գորգի հիմնական բաղադրիչն են, որոնք շատ մանրակրկիտ աշխատանք են պահանջում:
Հրավիրում ենք ձեր ուշադրությանը, որ բոլոր վարպետաց դասերը կարելի է համադրել մեկօրյա էքսկուրսիաների հետ:
Մեզ հետ կապվելը շատ հեշտ է: Կայքում կարող եք պատվիրել զանգ, գրել էլեկտրոնային նամակ կամ «Ցանկանում եմ գալ Հայաստան» տեքստով հաղորդագրություն ուղարկել: Մենք կկապվենք Ձեզ հետ ամենամոտ ժամանակում:
(+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)
info@explorearmenia.am
