• (+374 91) 01 56 60

Գինու տուր դեպի Հայաստան (7 օր/6 գիշեր)

 

 

Գինու տուր Հայաստան

 

Գինու ծագման հարցը վիճարկում են մի քանի երկրներ, այդ թվում՝ Հայաստանը: Հայտնի է, որ Արփա գետի ափին ընկած Արենի գյուղի «Արենի-1» քարանձավում են հայտնաբերել աշխարհի հնագույն գինեգործարանը, որտեղ գինի էին ստանում դեռ 6 հազար տարի առաջ:

Կոնյակն ու գինին հայկական ժառանգության մասն են կազմել, դարձել ազգային արժեք, համարվել վերածննդի և հարստության խորհրդանիշը, իսկ գինու տուրերն ամեն տարի դառնում են առավել հանրահայտ:

«Գինու տուր Հայաստանում»-ը հրաշալի հնարավորություն է ընձեռում ըմբոշխնել հայկական կոնյակն ու գինին հենց տեղում՝ արտադրությունում: Գինու տուրերի ընթացքում կծանոթանաք արտադրության, պահպանման և ըմպելու ավանդույթներին, նաև ավելի խորը կճանաչեք երկրի հարուստ պատմությունն ու մշակութային ժառանգությունը: Կայցելեք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող պատմա-մշակութային օբյեկտներ, կգնահատեք Հայաստանի յուրօրինակ և ինքնատիպ ճարտարապետությունը:

 

 «Գինու տուր դեպի Հայաստան»-ի գները (գինը նշված է 1 հոգու համար, կիսապանսիոն)

2 հոգի4 հոգի6 դրամ8 հոգի10 հոգի10-ից ավելի հոգու համար
374.900 դրամ
296.900 դրամ 263.900 դրամ
251.900 դրամ
240.900 դրամ
ըստ հարցման

 

Պատվիրել տուր դեպի Հայաստան

 

Գինու տուր Հայաստանում (7 օր/6 գիշեր) - Ծրագիր

 

Օր 1


Օդանավակայան - Զբոսանք Երևանում - «ArArAt» կոնյակի գործարան
 
Театр Оперы и балета  Улицы Еревана  Дегустация коньяка АрАрАт
 

Երևանում մեր էքսկուրսիան կսկսենք զբոսանքով: Երևանի ճարտարապետությունը յուրօրինակ է և ինքնատիպ: Այսօրվա Երևանը ճարտարապետական տարբեր ոճերի, կանաչ պուրակների, բազմաթիվ շատրվանների քաղաք է: Այցի ընթացքում կծանոթանաք Երևանի տեսարժան վայրերին. Կասկադ՝ թանգարան բաց երկնքի տակ, Ֆրանսիայի հրապարակ, Օպերայի և բալետի թատրոն, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ:

Ճաշը կմատուցվի ռեստորանում, որտեղ կհամտեսեք ազգային կերակրատեսակներ:

Ճաշից հետո կայցելենք Երևանի կոնյակի գործարան, որտեղ կհամտեսենք 3 տեսակի կոնյակ՝ «Ախթամար», «Նաիրի» և «Դվին»:

Դրանից հետո գինու տուրը կշարունակենք և կայցելենք Ծիծեռնակաբերդ՝ 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան:

 

Օր 2


Երևան - Խոր Վիրապ - «Արենի» գինու գործարան - Նորավանք - Երևան

Монастырь Хор Вирап (Армения)  Дегустация вина в Арени (Армения)  Монастырь Нораванк
 

Այս օրվա ուղևորությունը կսկսենք Հայաստանի խորհրդանիշներից մեկի՝ Խոր Վիրապ վանքի այցելությամբ: Վանքը գտնվում է Երևանից 40կմ, իսկ Թուրքիայի սահմանից մեկ կիլոմետրից էլ պակաս հեռավորության վրա: Խոր Վիրապը հանրահայտ ուխտատեղիներից է: Ցանկության դեպքում կարող եք իջնել այն փոսը (6 մետր խորությամբ վիրապը), որտեղ, օձերով և թունավոր միջատներով լցված, շուրջ 14 տարի պահել են Գրիգոր Լուսավորչին, որն առաջինն էր մերժել հեթանոսությունը և քրիստոնեություն ընդունել:

Պարզ եղանակին ամենամոտից կարելի է տեսնել բիբլիական Արարատը: Հայ ճարտարապետ Թամանյանը այնպես էր նախագծել Երևանը, որ քաղաքի բոլոր տեղերից կարելի էր տեսնել հայերի սիրելի լեռը:

Մեր ուղևորությունը կշարունակենք Վայոց Ձորի մարզում գտնվող Արենի գյուղում: Զբոսաշրջիկների սիրված վայրերից մեկը` իր գեղատեսիլ բնությամբ և կարմիր ժայռերով: Այստեղ ամեն տարի հոկտեմբերին անցկացվում է գինու փառատոն: Կայցելենք նաև «Թռչունների քարանձավ», որտեղ 2008թ. հնագետները գտել են աշխարհում ամենահին` ավելի քան 5500 տարեկան կոշիկը: Այս քարանձավում է պեղվել նաև աշխարհում ամենահին գինեգործական համալիրը:

Կայցելենք նաև «Արենի» գինու գործարան, որտեղ կհամտեսենք տեղի գինին: Այս արտադրողի գինիները տարբերվում են անկրկնելի համով: Բույրերի փունջը բացվում է աստիճանաբար և ըմպելուց հետո հաճելի համ թողնում:

Ճաշը կմատուցվի ռեստորանում, որտեղ կհամտեսեք ազգային կերակրատեսակներ:

Ձեզ անտարբեր չի թողնի Արենի գյուղից 1,5կմ հեռավորության վրա գտնվող 13-րդ դարում կառուցված Նորավանքը, որը կառուցել է հայ վարպետ Մոմիկը: Վանքը գտնվում է Արփա գետի վտակի կիրճում, իսկ կարմիր ժայռերը կարծես կախված լինեն վանքի վրա:

Վերադարձ Երևան:

 

Օր 3


Երևան - Գառնի - Գեղարդ - Սևան - Իջևան - Երևան

Гегард (IV век) - монастырский комплекс  Озеро Севан - жемчужина Армении  Иджеванский винный завод
 

Հայաստանում ուղևորությունը կշարունակենք` այցելելով Գառնու հեթանոսական տաճար, որը I դարում կառուցել է Տրդատ Ա թագավորը և նվիրված է եղել Արևի աստված Միհրին: Ըստ պատմության, տաճարը կառուցվել է հռոմեացի կայսր Ներոնի փողերով:

Հաջորդ կանգառը կլինի Գեղարդը (IV դար)` ժայռափոր ինքնատիպ եկեղեցական վանք, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկումՎանքի անվանումը կապված է այն նիզակի հետ, որի ծայրով հռոմեացի զինվորը խոցեց խաչված Հիսուսին: Ներկայումս այն պահվում է Էջմիածնի Մայր աթոռի գանձարանում:

Ճաշը կմատուցվի ռեստորանում, որտեղ կհամտեսեք ազգային կերակրատեսակներ:

Դրանից հետո մենք կայցելենք Իջևանի գինու գործարան, որը կառուցվել է 1951 թվականին: Գործարանը գտնվում է Աղստև և Սպիտակ ջուր գետերի միջև: Հայաստանի հյուսիսարևելյան մասի խաղողի բնական այգիներն ունեն եվրոպական տեսակի խաղողի համար անհրաժեշտ բնակլիմայական պայմանները: Իջևանի գինու գործարանը հայկական գինու և կոնյակի առաջատար արտահանողներից է: Եվ, իհարկե, էքսկուրսիայից հետո կհամտեսենք 6 տեսակի հայկական գինի:

Մեր ուղևորությունը կշարունակենք դեպի Հայաստանի կապուտակ գեղեցկուհի Սևան: Սևանալիճը Հայկական լեռնաշխարհի քաղցրահամ լիճն է, Կովկասի ամենամեծ լիճը: Այն համարվում է տարածաշրջանի խմելու ջրի երաշխավորված աղբյուր: Այցելություն Սևանավանք` վանական համալիր լճի ափին, Սևան թերակղզում (այն առաջ կղզի է եղել):

Վերադարձ Երևան:

 

Օր 4


Երևան - Սաղմոսավանք - Ամբերդ - «Արմենիա» գինու գործարան - Երևան

  монастырь Сагмосаванк  Сквер армянского алфавита Винный завод "Армения"
 

Այսօր Հայաստանում շրջագայությունը կսկսենք Սաղմոսավանքից (12-13-րդ դդ.): Վանքը գտնվում է Քասախ գետի գեղատեսիլ կիրճում, Արայի լեռան (2600) դիմաց: Այս վանքն իր մեջ կրում է հայկական ճարտարապետության ողջ հմայքն ու հնությունը: 

Կանգառ կկատարենք Տառերի պուրակում: Սա հայոց այբուբենին նվիրված հուշարձանախումբ է, որը բաղկացած է հայկական այբուբենի 39 տառերից: Այստեղ են գտնվում նաև Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտների արձանները:

Հաջորդը կմեկնենք դեպի Ամբերդի ամրոց (Ամպերի ամրոց, 7-13-րդ դդ.), որը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին, 2300 մ բարձրության վրա:

Ճաշը կմատուցվի ռեստորանում, որտեղ կհամտեսեք ազգային կերակրատեսակներ:

Հաջորդը կայցելենք «Արմենիա» գինու գործարան: Գործարանը պահպանում և ամրապնդում է իր դիրքերը հայկական և միջազգային շուկայում՝ պահելով հայկական գինիների արտադրության լավագույն ավանդույթները:

Վերադարձ Երևան:

 

Օր 5


Հայաստանի պատմության թանգարան - «Նոյ» Երևանի կոնյակի, գինու, օղու գործարան - Էջմիածին - Զվարթնոց
 
Площадь Республики  Дегустация коньяка на комбинате "НОЙ"  Эчмиадзинский кафедральный собор
 
Նախաճաշից հետո կլինենք Հայաստանի պատմության թանգարանում` շուրջ 400.000 նմուշներով: Թանգարանը բաղկացած է հնագիտության, ազգագրության, դրամագիտության, պատմական ճարտարապետության և Հայաստանի նորագույն պատմության բաժիններից:

Դրանից հետո կայցելենք «Նոյ» Երևանի կոնյակի, գինու և օղու գործարան, որտեղ էքսկուրսիայից հետո կհամտեսենք կոնյակ և գինի:

Ճաշը կմատուցվի ռեստորանում, որտեղ կհամտեսենք ազգային կերակրատեսակներ:

Հաջորդը կմեկնենք Հայաստանի հոգևոր քաղաք Էջմիածին: Կայցելենք Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Մայր տաճար (301թ.), որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում:

Կայցելենք 2000թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում ընդգրկված Զվարթնոց տաճարի ավերակներն ու հնագիտական տարածքը: Տաճարն ավերվել է երկրաշարժի հետևանքով:

Օր 6


Փարաջանովի թանգարան - Պռոշյանի կոնյակի գործարան - Վերնիսաժ - Կենտրոնական շուկա
 
 
Музей Сергея Параджанова  Вернисаж - рынок изделий народного творчества  Армянские сухофрукты - Рынок

Նախաճաշից հետո կայցելենք ռեժիսոր և սցենարիստ Սերգեյ Փարաջանովի թանգարան: «Նռան գույնը» հայտնի ֆիլմի ռեժիսորը սիրում էր նաև կոլաժներ անել, իսկ բանտում գտնված տարիներին կեֆիրի կափարիչի վրա մեխով արված դիմանկարը տարիներ անց հայտնվեց ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի մոտ: Այդ յուրօրինակ «մեդալիոնից» Ֆելինին արծաթե մեդալ պատրաստեց, որն այդ ժամանակվանից Ռիմինիի փառատոնում շնորհվում է լավագույն ֆիլմին։

Հաջորդը կայցելենք Պռոշյանի կոնյակի գործարան: Գործարանը պահպանում և ամրապնդում է իր դիրքերը հայկական և միջազգային շուկայում՝ պահելով հայկական կոնյակի և գինիների արտադրության լավագույն ավանդույթները:

Ճաշը կմատուցվի ռեստորանում, որտեղ կհամտեսեք ազգային կերակրատեսակներ:

Վերնիսաժում` ձեռագործ իրերի ցուցահանդես-տոնավաճառում կարող եք ձեր մտերիմների համար հուշանվերներ գնել: Այստեղ կգտնեք փայտից սարքված շախմատ և նարդի, ազգային ոճով պատրաստված կերամիկական իրեր, hand made զարդեր, ազգային երաժշտական գործիքներ, արծաթե զարդեր, նկարներ և այլն:

Վերջում կայցելենք Երևանի կենտրոնական շուկա: Չրերն ու քաղցր սուջուխը ազգային հպարտությունն են և կոնյակի լավագույն ուղեկիցը: Հայաստանում չիր կարող են պատրաստել գրեթե ամեն ինչից՝ ներառյալ ձմերուկը, սեխը և նույնիսկ պոմիդորը:

 

Օր 7


Երևան - Ծաղկաձոր - Կեչառիս - Առինջ - Երևան
 
Цахкадзор Монастырский комплекс Кечарис Чудо-пещера, расположенная в селе Ариндж
 

Հաճելի օր Ծաղկաձորում: Այցելություն Կեչառիս գործող վանական համալիր, որը բաղկացած է չորս եկեղեցիներից և երկու մատուռից: Գլխավոր Սբ. Գրիգոր եկեղեցին կառուցվել է 1013թ.: Վանական համալիրի տարածքում է գտնվում Գրիգոր Մագիստրոս Պահլավունու մատուռ-գերեզմանը:

Ճաշը կմատուցվի ռեստորանում, որտեղ կհամտեսեք հայկական գարեջուր՝ «Կիլիկիա», «Կոտայք», «Գյումրի», «էրեբունի»:

Հետդարձի ճանապարհին կայցելենք Հրաշք-քարանձավ, որը գտնվում է Առինջ գյուղում: Մի անգամ գյուղացիներից մեկը երազ է տեսնում, որ ինքը պետք է իր տան տակ, միայնակ վանք կառուցի: Թե ինչ է ստացվել վերջում, կտեսնեք ինքներդ:

Վերադարձ հյուրանոց: Դուրսգրում հյուրանոցից: Տեղափոխում օդանավակայան:

 

Հայաստան, երկիր, որին կարելի է սիրահարվել

Большой Каскад

Площадь Франции

театр Оперы и Балета

Северный проспект

Площадь Республики

Цицернакаберд

Музей Геноцида

Ереванский коньячный завод "АрАрАт"

Ереванский коньячный завод "АрАрАт"

Ереванский коньячный завод "АрАрАт"

Ереванский коньячный завод "АрАрАт"

Монастырь Хор Вирап

Винный завод «Арени»

Винный завод «Арени»

Винный завод «Арени»

Монастырь Нораванк

Храм Гарни

Монастырский комплекс Гегард

озеро Севан

Иджеванский винный завод

Иджеванский винный завод

Монастырь Ованаванк

Монастырь Сагмосаванк

Памятник армянскому алфавиту

Место захоронения Месропа Маштоца

Прошянский коньячный завод

Прошянский коньячный завод

Музей Истории Армении

Ереванский коньячно-винно-водочный Комбинат «Ной»

Ереванский коньячно-винно-водочный Комбинат «Ной»

Ереванский коньячно-винно-водочный Комбинат «Ной»

Ереванский коньячно-винно-водочный Комбинат «Ной»

Ереванский коньячно-винно-водочный Комбинат «Ной»

Эчмиадзинский кафедральный собор

Копье Лонгина (Копье Судьбы, Копье Христа)

Храм Звартноц

 
 

Ուշադրություն,

Տուրերում նշված տեսարժան վայրերի այցելության ժամն ու հերթականությունը հնարավոր է փոփոխվեն: Առաջին և վերջին օրերի էքսկուրսիոն ծրագիրը կախված կլինի ձեր ժամանումից և մեկնումից, ինչպես նաև շաբաթվա օրից: Խնդրում ենք հաշվի առնել, որ Հայաստանի թանգարանները երկուշաբթի օրերը չեն աշխատում:

Տուրի արժեքը ներառում է`
 
  • Օդանավակայանից տեղափոխումը հյուրանոց և հյուրանոցից տեղափոխումը օդանավակայան:
  • Բնակություն 3* հյուրանոցներում:
  • 2-անգամյա սնունդ (նախաճաշը` հյուրանոցում), ճաշը՝ հայկական խոհանոցով ռեստորաններում:
  • Տրանսպորտային սպասարկում հարմարավետ մեքենաներով:
  • Զբոսավարի ծառայություն ողջ տուրի ընթացքում:
  • Պատմա-մշակութային կենտրոնների մուտքի տոմսեր:
  • Կոնյակի և գինու համտեսում:
  • 2 շիշ խմելու ջուր սպասարկող մեքենայում:
  • Հյուրերի շուրջօրյա աջակցություն հեռախոսով:

 

Տուրի արժեքը չի ներառում`

  • Ավիատոմսեր:
  • Մուտքի վիզա (եթե դրա անհրաժեշտությունը կա):
  • Ոգելից խմիչքներ (բացառությամբ տուրում նշվածների):
  • Ապահովագրություն:

 

Նշումներ՝

  • Ցանկության դեպքում կարելի է ընտրել Հայաստանի որևէ այլ հյուրանոց կամ մնալ մասնավոր բնակարանում (անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել մենեջերի հետ):
  • 18 տարին չլրացած անձինք չեն կարող մասնակցել այս տուրին:

 

 «Գինու տուր դեպի Հայաստան»-ի գները (գինը նշված է 1 հոգու համար, կիսապանսիոն)

2 հոգի4 հոգի6 դրամ8 հոգի10 հոգի10-ից ավելի հոգու համար
374.900 դրամ
296.900 դրամ 263.900 դրամ
251.900 դրամ
240.900 դրամ
ըստ հարցման

 

Տուրի ամրագրման հայտ

Հարգելի այցելուներ, խնդրում ենք հաշվի առնել, որ առաջին ու վերջին օրերի էքսկուրսիոն ծրագիրը կախված կլինի ձեր ժամանման և մեկնման ժամանակից:
(*) Նշված դաշտերը պարտադիր են լրացման համար:
Անուն՝
(*)
Խնդրում ենք լրացնել "Անուն" դաշտը
Ազգանուն՝
(*)
Խնդրում ենք լրացնել "Ազգանուն" դաշտը
Երկիր՝
(*)
Խնդրում ենք լրացնել "Երկիր" դաշտը
Էլ. փոստ՝
(*)
Խնդրում ենք լրացնել "Էլ. փոստ" դաշտը
Հեռախոսի համարը՝
(*)
Խնդրում ենք լրացնել "Հեռախոսի համարը" դաշտը
Տուրի սկիզբ՝
(*)
Խնդրում ենք լրացնել "Տուրի սկիզբ" դաշտը
Մասնակիցների քանակը՝
(*)
Խնդրում ենք լրացնել "Մասնակիցների քանակը" դաշտը
Տուրի անվանումը՝
(*)
Խնդրում ենք լրացնել "Շրջագայության անվանում" դաշտը
Նշումների համար
Неверный Ввод
Մուտքագրեք նկարում պատկերվածը
(*)
  Թարմացնել
Մուտքագրեք նկարում պատկերվածը
  

 
 
Top