Գինու-կոնյակի տուր դեպի Հայաստան (4 օր/3 գիշեր)

 

Винный тур в Армению (4 дня/3 ночи)

 

Հայաստանը գինեգործ քաղաքակրթություն ունեցող ամենահին երկրներից է: Մի քանի տարի առաջ Հայաստանի Արենի գյուղում հնագետները գտան ամենահին գինեգործարանը, որտեղ գինի էին պատրաստում ավելի քան 6000 տարի առաջ:

Գինու-կոնյակի տուրերը տուրիստական գործունեության յուրահատուկ ճյուղերից են: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գինու-կոնյակի համտեսով էքսկուրսիոն տուր Հայաստանում: Գինու-կոնյակի տուրերը յուրահատուկ հնարավորություն են տալիս հայտնվել յուրաքանչյուր գինեգործի համար թանկարժեք տեղում՝ գինու գործարանի մառաններում: Ինչպես հայտնի է, ազգային կերակրատեսակների համտեսը յուրաքանչյուր ուղևորության անբաժանելի մասն է: Բացառություն չի կազմում նաև ազգային բնական ոգելից խմիչքների համտեսը:

Երբ 1927 թվականին ռուս գրող Մաքսիմ Գորկին այցելեց Հայաստան, հիացմունքով բացականչեց. «Ավելի հեշտ է բարձրանալ Արարատ լեռան գագաթը, քան դուրս գալ ԱրԱրԱտ-ի նկուղներից»: Գինու-կոնյակի տուրի ծրագրում ընդգրկված է ծանոթություն Հայաստանի պատմության և մշակույթի հետ, այցելություն տարբեր արտադրողների մառաններ, գինիների համտեսում, և, իհարկե, Հայաստանի ազգային արժեքը՝ կոնյակը:

Գինու-կոնյակի տուրը Հայաստանում հաճելիի և օգտակարի համադրում է:
 

Պատվիրել տուր դեպի Հայաստան

 

Գինու տուր դեպի Հայաստան (4 օր/3 գիշեր) - Ծրագիր

 

Օր 1


Օդանավակայան - Զբոսանք Երևանով - «ArArAt» կոնյակի գործարան
 
Театр Оперы и балета  Улицы Еревана  Дегустация коньяка АрАрАт
 

Երևանում մեր էքսկուրսիան կսկսենք զբոսանքով: Երևանի ճարտարապետությունը յուրօրինակ է և ինքնատիպ: Այսօրվա Երևանը ճարտարապետական տարբեր ոճերի, կանաչ պուրակների, բազմաթիվ շատրվանների քաղաք է: Այցի ընթացքում կծանոթանաք Երևանի տեսարժան վայրերին. Կասկադ՝ թանգարան բաց երկնքի տակ, Ֆրանսիայի հրապարակ, Օպերայի և բալետի թատրոն, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ:

Ճաշը կմատուցվի ռեստորանում, որտեղ կհամտեսեք ազգային կերակրատեսակներ:

Ճաշից հետո կայցելենք Երևանի կոնյակի գործարան, որտեղ կհամտեսենք 3 տեսակի կոնյակ՝ «Ախթամար», «Նաիրի» և «Դվին»:

Դրանից հետո գինու տուրը կշարունակենք և կայցելենք Ծիծեռնակաբերդ`1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան:

 

Օր 2


Երևան - Խոր Վիրապ - «Արենի» գինու գործարան - Նորավանք - Երևան

Монастырь Хор Вирап (Армения)  Дегустация вина в Арени (Армения)  Монастырь Нораванк
 

Այս օրվա ուղևորությունը կսկսենք Հայաստանի խորհրդանիշներից մեկի՝ Խոր Վիրապ վանքի այցելությամբ: Վանքը գտնվում է Երևանից 40կմ, իսկ Թուրքիայի սահմանից մեկ կիլոմետրից էլ պակաս հեռավորության վրա: Խոր Վիրապը հանրահայտ ուխտատեղիներից է: Ցանկության դեպքում կարող եք իջնել այն փոսը (6 մետր խորությամբ վիրապը), որտեղ, օձերով և թունավոր միջատներով լցված, շուրջ 14 տարի պահել են Գրիգոր Լուսավորչին, որն առաջինն էր մերժել հեթանոսությունը և քրիստոնեություն ընդունել: Պարզ եղանակին ամենամոտից կարելի է տեսնել բիբլիական Արարատը: Երևանը նախագծած հայ ճարտարապետ Թամանյանը այնպես էր արել, որ քաղաքի բոլոր տեղերից կարելի լինի տեսնել հայերի սիրելի լեռը:

Մեր ուղևորությունը կշարունակենք Վայոց Ձորի մարզում գտնվող Արենի գյուղ: Զբոսաշրջիկների սիրված վայրերից մեկը` իր գեղատեսիլ բնությամբ և կարմիր ժայռերով: Այստեղ ամեն տարի հոկտեմբերին անցկացվում է գինու փառատոն:

Կայցելենք «Արենի» գինու գործարան, որտեղ կհամտեսենք տեղի գինին: Այս արտադրողի գինիները տարբերվում են անկրկնելի համով: Բույրերի փունջը բացվում է աստիճանաբար և ըմպելուց հետո հաճելի համ թողնում:

Ճաշը կմատուցվի ռեստորանում, որտեղ կհամտեսեք ազգային կերակրատեսակներ:

Ձեզ անտարբեր չի թողնի Արենի գյուղից 1,5կմ հեռավորության վրա գտնվող 13-րդ դարում կառուցված Նորավանքը, որը կառուցել է հայ վարպետ Մոմիկը: Վանքը գտնվում է Արփա գետի վտակի կիրճում, իսկ կարմիր ժայռերը կարծես կախված լինեն վանքի վրա:

Վերադարձ Երևան:

 

Օր 3


Երևան - Սևան - Դիլիջան - Հաղարծին - Գոշավանք - Իջևան - Երևան

  Озеро Севан  Монастырь Агарцин Иджеванский винный завод   
 

Նախաճաշից հետո կմեկնենք դեպի Հայաստանի կապուտակ գեղեցկուհի Սևան: Սևանալիճը Հայկական լեռնաշխարհի քաղցրահամ լիճն է, Կովկասի ամենամեծ լիճը: Այն համարվում է տարածաշրջանի խմելու ջրի երաշխավորված աղբյուր: Այցելություն Սևանավանք` վանական համալիր լճի ափին, Սևան թերակղզում (այն առաջ կղզի է եղել): 

Ճանապարհը կշարունակենք դեպի Տավուշի մարզ` Հայաստանի առողջարանային հանգստավայր Դիլիջան: Քաղաքն ունի լեռնային կլիմա և գտնվում է Աղստև գետի վրա: Այն աչքի է ընկնում նաև իր 19-րդ դարի հին տներով:

Հաջորդ կանգառը կլինի Հաղարծին վանքը, որը կառուցվել է 10-13-րդ դարերում՝ Բագրատունիների տոհմի հովանավորությամբ: Վանքից բացված տեսարանը անմոռանալի հիշողություններ կթողնի տարվա բոլոր եղանակներին: Կայցելենք նաև 12-13-րդ դարերում կառուցված, համանուն գյուղում գտնվող Գոշավանք, որը միջնադարյան Հայաստանի մշակութային, կրթական և կրոնական կենտրոնն էր: Ըստ աղբյուրների՝ հանդիսանում էր որպես սեմինարիա, համալսարան և այլն:

Ճաշը կմատուցվի ռեստորանում, որտեղ կհամտեսեք ազգային կերակրատեսակներ:

Դրանից հետո մենք կայցելենք Իջևանի գինու գործարան, որը կառուցվել է 1951 թվականին: Գործարանը գտնվում է Աղստև և Սպիտակ ջուր գետերի միջև: Հայաստանի հյուսիսարևելյան մասի խաղողի բնական այգիներն ունեն եվրոպական տեսակի խաղողի համար անհրաժեշտ բնակլիմայական պայմանները: Իջևանի գինու գործարանը հայկական գինու և կոնյակի առաջատար արտահանողներից է: Եվ, իհարկե, էքսկուրսիայից հետո կհամտեսենք 6 տեսակ հայկական գինի:
 
Վերադարձ Երևան:

 

Օր 4


Հայաստանի պատմության թանգարան - «Նոյ» Երևանի կոնյակի, գինու, օղու գործարան - Էջմիածին - Զվարթնոց
 
Площадь Республики  Дегустация коньяка на комбинате "НОЙ"  Эчмиадзинский кафедральный собор
 

Նախաճաշից հետո կլինենք Հայաստանի պատմության թանգարանում` շուրջ 400.000 նմուշներով: Թանգարանը բաղկացած է հնագիտության, ազգագրության, դրամագիտության, պատմական ճարտարապետության և Հայաստանի նորագույն պատմության բաժիններից:

Դրանից հետո կայցելենք «Նոյ» Երևանի կոնյակի, գինու և օղու գործարան, որտեղ էքսկուրսիայից հետո կհամտեսենք կոնյակ և գինի:

Ճաշը կմատուցվի ռեստորանում, որտեղ կհամտեսենք ազգային կերակրատեսակներ:

Հաջորդը կմեկնենք Հայաստանի հոգևոր քաղաք Էջմիածին: Կայցելենք Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Մայր տաճար (301թ.), որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում: 

Կայցելենք 2000թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում ընդգրկված Զվարթնոց տաճարի ավերակներն ու հնագիտական տարածքը: Տաճարն ավերվել է երկրաշարժի հետևանքով: 

Տեղափոխում օդանավակայան:
 

Հայաստան - երկիր, որին կարելի է սիրահարվել

 
 

Ուշադրություն,

Տուրերում նշված տեսարժան վայրերի այցելության ժամն ու հերթականությունը հնարավոր է փոփոխվեն: Առաջին և վերջին օրերի էքսկուրսիոն ծրագիրը կախված կլինի ձեր ժամանումից և մեկնումից, ինչպես նաև շաբաթվա օրից: Խնդրում ենք հաշվի առնել, որ Հայաստանի թանգարանները երկուշաբթի օրերը չեն աշխատում:

Տուրի արժեքը ներառում է`
 
  • Օդանավակայանից տեղափոխումը հյուրանոց և հյուրանոցից տեղափոխումը օդանավակայան:
  • Բնակություն 3* հյուրանոցներում:
  • 2-անգամյա սնունդ (նախաճաշը` հյուրանոցում), ճաշը՝ հայկական խոհանոցով ռեստորաններում:
  • Տրանսպորտային սպասարկում հարմարավետ մեքենաներով:
  • Զբոսավարի ծառայություն ողջ տուրի ընթացքում:
  • Պատմա-մշակութային կենտրոնների մուտքի տոմսեր:
  • Կոնյակի և գինու համտեսում:
  • 2 շիշ խմելու ջուր սպասարկող մեքենայում:
  • Հյուրերի շուրջօրյա աջակցություն հեռախոսով:

 

Տուրի արժեքը չի ներառում`

  • Ավիատոմսեր:
  • Մուտքի վիզա (եթե դրա անհրաժեշտությունը կա):
  • Ոգելից խմիչքներ (բացառությամբ տուրում նշվածների):
  • Ապահովագրություն:

 

Նշումներ՝

  • Ցանկության դեպքում կարելի է ընտրել Հայաստանի որևէ այլ հյուրանոց կամ մնալ մասնավոր բնակարանում (անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել մենեջերի հետ):
  • 18 տարին չլրացած անձինք չեն կարող մասնակցել այս տուրին:

 

«Գինու-կոնյակի տուր դեպի Հայաստան»-ի գները (գինը նշված է 1 հոգու համար, կիսապանսիոն)

2 հոգի 4 հոգի 6 դրամ 8 հոգի 10 հոգի 10-ից ավելի հոգու համար
225.000 դրամ
178.000 դրամ 155.000 դրամ
153.000 դրամ
144.000 դրամ
ըստ հարցման

 

{rsform 8}

 

 

  • (+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)

Top