Գինու տուր դեպի Հայաստան (3 օր/2 գիշեր)

 

Винный тур в Армению (3 дня/2 ночи)

 

Խաղողը հնուց համարվել է պտղաբերության, հյուրընկալության և տոների, երիտասարդության և ուրախության խորհրդանիշ: Ըստ բիբլիական լեգենդի, ջրհեղեղից հետո Նոյը Արարատ լեռան հողում խաղողի վազ տնկեց, որն էլ դարձավ ժամանակակից Հայաստանի գինեգործության ավանդության հիմքը:

Ո՞րն է հայկական գինու գաղտնիքը: Անկասկած, յուրաքանչյուր խմիչքի համը կախված է աճեցված բերքի կլիմայական պայմաններից: Իսկ Հայաստանի յուրահատուկ բերրի հողը խաղողին տալիս է զարմանալի համ, որակ և անկրկնելի բույր:

Ձեզ ենք ներկայացնում 3-օրյա Գինու տուր դեպի Հայաստան՝ յուրահատուկ ուղևորություն գինու իսկական սիրահարների համար: Կազմակերպելով գինու տուրեր դեպի Հայաստան, նպատակադրվել ենք ձեզ ծանոթացնել մեր երկրի մշակույթին ու պատմությանը, ցույց տալ հայկական կոնյակի և գինու արտադրությունը, ինչպես նաև ընձեռել համտեսելու հնարավորություն:

 

Պատվիրել տուր դեպի Հայաստան

 

Գինու տուր դեպի Հայաստան (3 օր/2 գիշեր) - Ծրագիր

 

Օր 1


Օդանավակայան - Զբոսանք Երևանում - «ԱրԱրԱտ» կոնյակի գործարան
 
Театр Оперы и балета  Улицы Еревана  Дегустация коньяка АрАрАт
 

Երևանում մեր էքսկուրսիան կսկսենք զբոսանքով: Երևանի ճարտարապետությունը յուրօրինակ է և ինքնատիպ: Այսօրվա Երևանը ճարտարապետական տարբեր ոճերի, կանաչ պուրակների, բազմաթիվ շատրվանների քաղաք է: Այցի ընթացքում կծանոթանաք Երևանի տեսարժան վայրերին. Կասկադ՝ թանգարան բաց երկնքի տակ, Ֆրանսիայի հրապարակ, Օպերայի և բալետի թատրոն, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ:

Ճաշը կմատուցվի ռեստորանում, որտեղ կհամտեսեք ազգային կերակրատեսակներ:

Ճաշից հետո կայցելենք Երևանի կոնյակի գործարան, որտեղ կհամտեսենք 3 տեսակի կոնյակ՝ «Ախթամար», «Նաիրի» և «Դվին»:

Դրանից հետո գինու տուրը կշարունակենք և կայցելենք Ծիծեռնակաբերդ`1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան:

 
 
Օր 2

Երևան - Խոր Վիրապ - «Արենի» գինու գործարան - Նորավանք - Երևան

Монастырь Хор Вирап (Армения)  Дегустация вина в Арени (Армения)  Монастырь Нораванк
 

Այս օրվա ուղևորությունը կսկսենք Հայաստանի խորհրդանիշներից մեկի՝ Խոր Վիրապ վանքի այցելությամբ: Վանքը գտնվում է Երևանից 40կմ, իսկ Թուրքիայի սահմանից մեկ կիլոմետրից էլ պակաս հեռավորության վրա: Խոր Վիրապը հայոց հանրահայտ ուխտատեղիներից է: Ցանկության դեպքում կարող եք իջնել այն փոսը (6 մետր խորությամբ վիրապը), որտեղ, օձերով և թունավոր միջատներով լցված, շուրջ 14 տարի պահել են Գրիգոր Լուսավորչին, որն առաջինն էր մերժել հեթանոսությունը և քրիստոնեություն ընդունել:

Պարզ եղանակին ամենամոտից կարելի է տեսնել բիբլիական Արարատը: Հայ ճարտարապետ Թամանյանը այնպես էր նախագծել Երևանը, որ քաղաքի բոլոր տեղերից կարելի էր տեսնել հայերի սիրելի լեռը:

Մեր ուղևորությունը կշարունակենք Վայոց Ձորի մարզում գտնվող Արենի գյուղ: Զբոսաշրջիկների սիրված վայրերից մեկը` իր գեղատեսիլ բնությամբ և կարմիր ժայռերով: Այստեղ ամեն տարի հոկտեմբերին անցկացվում է գինու փառատոն: Կայցելենք նաև «Թռչունների քարանձավ», որտեղ 2008թ. հայ հնագետները գտել են աշխարհում ամենահին` ավելի քան 5500 տարեկան կոշիկը: Այս քարանձավում է պեղվել նաև աշխարհում ամենահին գինեգործական համալիրը:

Կայցելենք «Արենի» գինու գործարան, որտեղ կհամտեսենք տեղի գինին: Այս արտադրողի գինիները տարբերվում են անկրկնելի համով: Բույրերի փունջը բացվում է աստիճանաբար և ըմպելուց հետո հաճելի համ թողնում:

Ճաշը կմատուցվի ռեստորանում, որտեղ կհամտեսեք ազգային կերակրատեսակներ:

Ձեզ անտարբեր չի թողնի Արենի գյուղից 1,5կմ հեռավորության վրա գտնվող 13-րդ դարում կառուցված Նորավանքը, որը կառուցել է հայ վարպետ Մոմիկը: Վանքը գտնվում է Արփա գետի վտակի կիրճում, իսկ կարմիր ժայռերը կարծես կախված լինեն վանքի վրա:

Վերադարձ Երևան:

 

Օր 3


Հայաստանի պատմության թանգարան - «Նոյ» Երևանի կոնյակի, գինու, օղու գործարան - Էջմիածին - Զվարթնոց
 
Площадь Республики  Дегустация коньяка на комбинате "НОЙ"  Эчмиадзинский кафедральный собор
 

Նախաճաշից հետո կլինենք Հայաստանի պատմության թանգարանում` շուրջ 400.000 նմուշներով: Թանգարանը բաղկացած է հնագիտության, ազգագրության, դրամագիտության, պատմական ճարտարապետության և Հայաստանի նորագույն պատմության բաժիններից:

Դրանից հետո կայցելենք «Նոյ» Երևանի կոնյակի, գինու և օղու գործարան, որտեղ էքսկուրսիայից հետո կհամտեսենք կոնյակ և գինի:

Ճաշը կմատուցվի ռեստորանում, որտեղ կհամտեսենք ազգային կերակրատեսակներ:

Հաջորդը կմեկնենք Հայաստանի հոգևոր քաղաք Էջմիածին: Կայցելենք Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Մայր տաճար (301թ.), որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում:

Կայցելենք 2000թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում ընդգրկված Զվարթնոց տաճարի ավերակներն ու հնագիտական տարածքը: Տաճարն ավերվել է երկրաշարժի հետևանքով: 

Տեղափոխում օդանավակայան:

Հայաստան - երկիր, որին կարելի է սիրահարվել

 
 

Ուշադրություն,

Տուրերում նշված տեսարժան վայրերի այցելության ժամն ու հերթականությունը հնարավոր է փոփոխվեն: Առաջին և վերջին օրերի էքսկուրսիոն ծրագիրը կախված կլինի ձեր ժամանումից և մեկնումից, ինչպես նաև շաբաթվա օրից: Խնդրում ենք հաշվի առնել, որ Հայաստանի թանգարանները երկուշաբթի օրերը չեն աշխատում:

Տուրի արժեքը ներառում է`
 
  • Օդանավակայանից տեղափոխումը հյուրանոց և հյուրանոցից տեղափոխումը օդանավակայան:
  • Բնակություն 3* հյուրանոցներում:
  • 2-անգամյա սնունդ (նախաճաշը` հյուրանոցում), ճաշը՝ հայկական խոհանոցով ռեստորաններում:
  • Տրանսպորտային սպասարկում հարմարավետ մեքենաներով:
  • Զբոսավարի ծառայություն ողջ տուրի ընթացքում:
  • Պատմա-մշակութային կենտրոնների մուտքի տոմսեր:
  • Կոնյակի և գինու համտեսում:
  • 2 շիշ խմելու ջուր սպասարկող մեքենայում:
  • Հյուրերի շուրջօրյա աջակցություն հեռախոսով:

 

Տուրի արժեքը չի ներառում`

  • Ավիատոմսեր:
  • Մուտքի վիզա (եթե դրա անհրաժեշտությունը կա):
  • Ոգելից խմիչքներ (բացի ծրագրում նշվածներից):
  • Ապահովագրություն:

 

Նշումներ՝

  • Ցանկության դեպքում կարելի է ընտրել Հայաստանի որևէ այլ հյուրանոց: Ինչպես նաև հնարավոր է կեցությունը հոսթելում կամ մասնավոր բնակարանում (անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել մենեջերի հետ): Տուրի գինը կվերանայվի:
  • 18 տարին չլրացած անձինք չեն կարող մասնակցել այս տուրին:

 

«Գինու տուր դեպի Հայաստան»-ի գները (գինը նշված է 1 հոգու համար, կիսապանսիոն)

2 հոգի 4 հոգի 6 հոգի 8 հոգի 10 հոգի 10-ից ավելի հոգու համար
158.000 դրամ
125.000 դրամ 109.000 դրամ 107.000 դրամ
102.000 դրամ
ըստ հարցման

 

{rsform 8}

 

 

  • (+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)

Top