• (+374 91) 01 56 60

Դասական տուր դեպի Հայաստան (7 օր/6 գիշեր)

Դասական տուր դեպի Հայաստան (7 օր/6 գիշեր)

Հայաստանը բազմադարյա ավանդույթներով, հնագույն պատմություն ունեցող երկիր է:  Կախարդական երկիր, որի ամեն քար պահպանել է երկրի պատմությունը:

Ձեզ ենք առաջարկում Դասական տուր դեպի Հայաստան 7-օրյա ծրագիրը: Տուրի ծրագիրը հնարավորություն կտա ավելի խորը ճանաչել երկրի պատմական և մշակութային ժառանգությունը: Դուք կայցելեք պատմա-մշակութային վայրեր, որոնք գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, կգնահատեք Հայաստանի յուրահատուկ և ինքնատիպ ճարտարապետությանը, կտեսնեք, թե ինչպես են թխում ազգային հացը՝ լավաշը, կհամտեսեք հայկական ազգային խոհանոցը, և, իհարկե, կստանաք բազում դրական պահեր: Մեզ հետ էժան է, դեպի Հայաստան մեր տուրերն ամենից մատչելին են: Մենք չենք վերավաճառում տուրեր և էքսկուրսիաներ: Ձեզ ենք ներկայացնում մեր սեփական տուրերը՝ առանց միջնորդների: Տնտեսե՛ք մեզ հետ:

Բացի դեպի Հայաստան դասական տուրերից, կարող եք ընտրել նաև մեր Դեպի Հայաստան. գինու տուրերը:

 

«Տուր դեպի Հայաստան»-ի գները (գինը նշված է 1 հոգու համար, կիսապանսիոն)

2 հոգի4 հոգի6 հոգի8 հոգի10 հոգի10-ից ավելի հոգու համար
346.900 դրամ
276.900 դրամ 242.900 դրամ 235.900 դրամ
223.900 դրամ
ըստ հարցման

  

 Պատվիրել տուր դեպի Հայաստան

 

Դասական տուր դեպի Հայաստան ծրագիրը (7 օր/6 գիշեր)

 

Օր 1


Օդանավակայան - Տուր Երևանում
 
Большой Каскад  Институт древних рукописей имени св. Месропа Маштоца

Հայաստանի հետ ծանոթությունը կսկսենք Երևանի տեսարժան վայրերից: Նախաճաշից հետո կմեկնենք Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ` Մատենադարան: Ամենահին ձեռագրերը պատկանում են 5-րդ դարին և կապված են հայ գիրը ստեղծած Մեսրոպ Մաշտոցի անվան հետ:

Հաջորդը կլինենք ճարտարապետա-կոթողային համալիր Կասկադում. 500-մետրանոց աստիճաններ (522), որոնք կառուցված են տուֆից: Կասկադի նախահեղինակը եղել է Ալ.Թամանյանը: Այն բացօթյա թանգարան է, որտեղ կարելի է հիանալ ժամանակակից արվեստի շուրջ 30 քանդակներով: Համալիրում է գտնվում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը:

Ընթրիքը` ազգային կերակրատեսակներով ռեստորանում:

 

Օր 2


Երևան - Գառնի - Գեղարդ - Երևան
 
Музей Истории Еревана  Языческий храм Гарни  Монастырь Гегард

Նախաճաշից հետո կլինենք Երևանի պատմության թանգարանում, որը տեղակայված է քաղաքապետարանի շենքում: Թանգարանն ընդգրկում է 87 հազարից ավելի նմուշ: Թանգարանի գլխավոր նմուշը Էրեբունի ամրոցում գտնված սեպագիր քարի պատճենն է, որում նշված է, որ մ. թ. ա. 782թ. ուրարտական թագավոր Արգիշտի I հիմնեց մի բերդաքաղաք:

Ուղևորությունը կշարունակենք` այցելելով Գառնու հեթանոսական տաճար, որը I դարում կառուցել է Տրդատ Ա թագավորը և նվիրված է եղել Արևի աստված Միհրին: Ըստ պատմության, տաճարը կառուցվել է հռոմեացի կայսր Ներոնի փողերով: Ազատ գետի կիրճը, որն, ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում է, հայտնի է հրաբխային լավայից առաջացած բազալտային սյուներով:

Հաջորդ կանգառը Գեղարդի (IV դար) ժայռափոր ինքնատիպ եկեղեցական վանքն է, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում: Վանքի անվանումը կապված է այն նիզակի հետ, որի ծայրով հռոմեացի զինվորը խոցեց խաչված Հիսուսին: Ներկայումս այն պահվում է Էջմիածնի Մայր աթոռի գանձարանում:

Վերադարձ Երևան:
 
Ընթրիքը՝ ազգային կերակրատեսակներով ռեստորանում:

Օր 3


Երևան - Խոր Վիրապ - Նորավանք - Տաթևի վանք - Երևան
 
Монастырь Хор Вирап  Монастырский комплекс Нораванк  Монастырь Татев (IX-XIII вв)
 

Նախաճաշից հետո կմեկնենք Խոր Վիրապ վանք՝ հանրահայտ ուխտատեղիներից մեկը: Ցանկության դեպքում կարող եք իջնել այն փոսը (6 մետր խորությամբ վիրապը), որտեղ, օձերով և թունավոր միջատներով լցված, շուրջ 14 տարի պահել են Գրիգոր Լուսավորչին, որն առաջինն էր մերժել հեթանոսությունը և ընդունել քրիստոնեությունը:

Պարզ եղանակին ամենամոտից կարելի է տեսնել բիբլիական Արարատը: Հայ ճարտարապետ Թամանյանը այնպես էր նախագծել Երևանը, որ քաղաքի բոլոր տեղերից կարելի էր տեսնել հայերի սիրելի լեռը:

Մեր ուղևորությունը կշարունակենք Վայոց Ձորի մարզում գտնվող Արենի գյուղ: Զբոսաշրջիկների սիրված վայրերից մեկը` իր գեղատեսիլ բնությամբ և կարմիր ժայռերով: համտեսենք տեղի գինին: Ձեզ անտարբեր չի թողնի Արենի գյուղից 1,5կմ հեռավորության վրա գտնվող 13-րդ դարում կառուցված Նորավանքը, որը կառուցել է հայ վարպետ Մոմիկը: Վանքը գտնվում է Արփա գետի վտակի կիրճում, իսկ կարմիր ժայռերը կարծես կախված լինեն վանքի վրա:

Ճաշը կմատուցվի ռեստորանում, որտեղ կհամտեսեք ազգային կերակրատեսակներ:

Ճանապարհը կշարունակենք դեպի Տաթև վանական համալիր (9-13-րդ դդ.), որը գտնվում է հսկա կիրճի ծայրին: Տաթևը հանդիսանում էր միջնադարի հոգևոր և կրթական հայտնի կենտրոն: Համալիրը համարվում է աշխարհի ամենատեսարժան վայրերից մեկը: «Տաթևեր» ճոպանուղին (աշխարհի ամենաերկար ճոպանուղին (5752 մետր), որը մտել է Գինեսի ռեկորդների գրքի մեջ) Որոտան գետի գեղատեսիլ կիրճի վրայով մեզ կհասցնի վանական համալիր:

Վերադարձ Երևան:

 

Օր 4


Երևան - Սևան - Դիլիջան - Հաղարծին - Գոշավանք - Երևան
 
Озеро Севан  Монастырь Агарцин  Монастырский комплекс Гошаванк

Նախաճաշից հետո կսկսենք մեր ուղևորությունը դեպի Հայաստանի կապուտակ գեղեցկուհի Սևան: Սևանալիճը Հայկական լեռնաշխարհի քաղցրահամ լիճն է, Կովկասի ամենամեծ լիճը: Այն համարվում է տարածաշրջանի խմելու ջրի երաշխավորված աղբյուր:

Այցելություն Սևանավանք` վանական համալիր լճի ափին, Սևան թերակղզում (այն առաջ կղզի է եղել):

Ճանապարհը կշարունակենք դեպի Տավուշի մարզ` Հայաստանի առողջարանային հանգստավայր Դիլիջան: Քաղաքն ունի լեռնային կլիմա և գտնվում է Աղստև գետի վրա: Այն աչքի է ընկնում նաև իր 19-րդ դարի հին տներով:

Հաջորդ կանգառը կլինի Հաղարծին վանքը, որը կառուցվել է 10-13-րդ դարերում՝ Բագրատունիների տոհմի հովանավորությամբ: Վանքից բացված տեսարանը անմոռանալի հիշողություններ կթողնի տարվա բոլոր եղանակներին: Կայցելենք նաև 12-13-րդ դարերում կառուցված, համանուն գյուղում գտնվող Գոշավանք, որը միջնադարյան Հայաստանի մշակութային, կրթական և կրոնական կենտրոնն էր: Ըստ աղբյուրների՝ հանդիսանում էր որպես սեմինարիա, համալսարան և այլն:

Վերադարձ Երևան:

Ընթրիքը՝ ազգային կերակրատեսակներով ռեստորանում:
 

Օր 5


Երևան - Սաղմոսավանք - Ամբերդ ամրոց - Աստղադիտարան - Երևան
 
  монастырь Сагмосаванк  крепость Амберд (Крепость облаков, VII-XIII век) Обсерватория имени Амбарцумяна - Бюракан
 

Այսօր շրջագայությունը կսկսենք Սաղմոսավանքից (12-13-րդ դդ.): Այն գտնվում է Քասախ գետի գեղատեսիլ կիրճում, Արայի լեռան (2600) դիմաց: Վանքը կրում է հայկական ճարտարապետության ողջ հմայքն ու հնությունը: 

Կանգառ կկատարենք Տառերի պուրակում: Սա հայոց այբուբենին նվիրված հուշարձանախումբ է, որը բաղկացած է հայկական այբուբենի 39 տառերից: Այստեղ են գտնվում նաև Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտների արձանները:

Մեր ուղևորությունը կշարունակենք դեպի Ամբերդի ամրոց (Ամպերի ամրոց, 7-13-րդ դդ.), որը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին, 2300 մ բարձրության վրա:

Հայաստանի հետ մեր ծանոթությունը կշարունակենք՝ այցելելով Բյուրական գյուղ, որտեղ գտնվում է համաշխարհային համբավ ունեցող Բյուրականի աստղադիտարանը: Այն հիմնել է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, 1946 թվականին: 

Վերադարձ Երևան:
 
Ընթրիքը՝ ազգային կերակրատեսակներով ռեստորանում:
 

Օր 6


Հանրապետության հրապարակ - Էջմիածին - Զվարթնոց - Կոնյակի գործարան
 
Площадь знаменита своей монументальной архитектурой  Храм Звартноц  Армянский коньяк - дегустация
 

Նախաճաշից հետո կլինենք Հայաստանի պատմության թանգարանում` շուրջ 400.000 նմուշներով: Թանգարանը բաղկացած է հնագիտության, ազգագրության, դրամագիտության, պատմական ճարտարապետության և Հայաստանի նորագույն պատմության բաժիններից:

Հաջորդը կմեկնենք Հայաստանի հոգևոր քաղաք Էջմիածին: Կայցելենք Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Մայր տաճար (301թ.), որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում:

Կայցելենք 2000թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում ընդգրկված Զվարթնոց տաճարի ավերակներն ու հնագիտական տարածքը: Տաճարն ավերվել է երկրաշարժի հետևանքով:

Վերադարձի ճանապարհին շրջայց կկատարենք Երևանի Կոնյակի գործարանում, որտեղ կհամտեսենք տարբեր տարիների կոնյակ (3 տարվա «Արարատ» և 10 տարվա «Ախթամար):

Կայցելենք նաև Ծիծեռնակաբերդ`1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան:
 
Ընթրիքը՝ ազգային կերակրատեսակներով ռեստորանում:
 

Օր 7


Փարաջանովի թանգարան - Վերնիսաժ - Կենտրոնական շուկա
 
Музей Сергея Параджанова  Вернисаж - рынок изделий народного творчества  Армянские сухофрукты - Рынок
 

Նախաճաշից հետո կայցելենք ռեժիսոր և սցենարիստ Սերգեյ Փարաջանովի թանգարան: «Նռան գույնը» հայտնի ֆիլմի ռեժիսորը սիրում էր նաև կոլաժներ անել, իսկ բանտում եղած տարիներին կեֆիրի կափարիչի վրա մեխով արված դիմանկարը տարիներ անց հայտնվեց ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի մոտ: Այդ յուրօրինակ «մեդալիոնից» Ֆելինին արծաթե մեդալ պատրաստեց, որն այդ ժամանակվանից Ռիմինիի փառատոնում շնորհվում է լավագույն ֆիլմին։

Վերնիսաժում` ձեռագործ իրերի ցուցահանդես-տոնավաճառում կարող եք հուշանվերներ գնել ձեր մտերիմների համար: Այստեղ կգտնեք փայտից սարքված շախմատ և նարդի, ազգային ոճով պատրաստված կերամիկական իրեր, hand made զարդեր, ազգային երաժշտական գործիքներ, արծաթե զարդեր, նկարներ և այլն:

Վերջում կայցելենք Երևանի կենտրոնական շուկա: Չրերն ու քաղցր սուջուխը ազգային հպարտությունն են և կոնյակի լավագույն ուղեկիցը: Հայաստանում չիր կարող են պատրաստել գրեթե ամեն ինչից՝ ներառյալ ձմերուկը, սեխը և նույնիսկ պոմիդորը: 
 
Ազատ երեկո:
 
Հրաժեշտի ընթրիքը՝ ազգային կերակրատեսակներով ռեստորանում:
 
Վերադարձ հյուրանոց: Դուրսգրում հյուրանոցից: Տեղափոխում օդանավակայան:
 

Կասկադ

500-метровая лестница (522 ступеньки) из туфа с фонтанами

Մատենադարան

Институт древних рукописей имени св. Месропа Маштоца

Цицернакаберд

Мемориальный комплекс, посвященный жертвам Геноцида армян 1915

Музей Геноцида

Почти 1,5 млн армян было уничтожено в Османской Турции

Музей истории Еревана

Коллекция музея составляет более 87 тысяч экспонатов.

Гарни

Языческий храм Гарни, построенный в 1 веке армянским царем Трдатом I

Симфония камней

Если смотреть на ущелье издалека, то скалы похожи на гигантский орган

Гегард

Монастырский комплекс, внесенный ЮНЕСКО в список объектов Всемирного культурного наследия

Монастырь Хор Вирап

Григорий Просветитель провел в заточении 13 лет

Темница

Темница имеет глубину 6 м и диаметр 4,4 м

Древнейшая в мире винодельня

Производили вино более шести тысяч лет назад

Древнейшая в мире обувь

Древняя в мире обувь в возрасте более 5500 лет.

Винный завод "Арени"

Аренийский винный завод основан в 1994 году.

Монастырский комплекс Нораванк

омплекс находится на уступе узкого извилистого ущелья притока реки Арпа.

Озеро Севан

Пресноводное озеро Армянского нагорья

Монастырь Агарцин

Был построен в X—XIII веках

Монастырский комплекс Гошаванк

В источниках упоминается как семинария, университет...

Площадь Республики

Площадь знаменита своей монументальной архитектурой

Музей Истории Армении

В фондах музея собрано около 400000 экспонатов

Эчмиадзинский кафедральный собор

Входит в список Всемирного наследия ЮНЕСКО

Копье Лонгина (Копье Судьбы, Копье Христа)

Копье хранится в сокровищнице кафедрального собора

Храм Звартноц

Разрушен в результaте землетрясения

Монастырь Ованаванк

Расположен на правом берегу живописного ущелья реки Касах

Памятник армянскому алфавиту

Все буквы и статуи сделаны из туфа.

Монастырь Сагмосаванк

Монастырь Сагмосаванк славился хранилищем манускриптов.

Крепость Амберд

Расположена на высоте 2300 метров над уровнем моря.

Бюраканская астрофизическая обсерватория

Расположена на южном склоне горы Арагац на высоте 1490 м

Место захоронения Месропа Маштоца

В 405 году создал армянский алфавит

Ковровый завод Мергерян

Ереванский филиал завода был открыт в 1990-х

Вернисаж

Рынок изделий народного творчества

Центральный рынок Еревана

Можно купить не только свежайшие овощи, фрукты, зелень, но и восточные сладости

 
 

Ուշադրություն,

Տուրերում նշված տեսարժան վայրերի այցելության ժամն ու հերթականությունը հնարավոր է փոփոխվեն: Առաջին և վերջին օրերի էքսկուրսիոն ծրագիրը կախված կլինի ձեր ժամանումից և մեկնումից, ինչպես նաև շաբաթվա օրից: Խնդրում ենք հաշվի առնել, որ Հայաստանի թանգարանները երկուշաբթի օրերը չեն աշխատում:

Տուրի արժեքը ներառում է`
 
  • Օդանավակայանից տեղափոխումը հյուրանոց և հյուրանոցից տեղափոխումը օդանավակայան:
  • Բնակություն 3* հյուրանոցներում:
  • 2-անգամյա սնունդ (նախաճաշը` հյուրանոցում), ընթրիքը՝ հայկական խոհանոցով ռեստորաններում:
  • Տրանսպորտային սպասարկում հարմարավետ մեքենաներով:
  • Զբոսավարի ծառայություն ողջ տուրի ընթացքում:
  • Պատմա-մշակութային կենտրոնների մուտքի տոմսեր:
  • Կոնյակի համտեսում:
  • 2 շիշ խմելու ջուր սպասարկող մեքենայում:
  • Հյուրերի շուրջօրյա աջակցություն հեռախոսով:

 

Տուրի արժեքը չի ներառում`

  • Ավիատոմսեր:
  • Մուտքի վիզա (եթե դրա անհրաժեշտությունը կա):
  • Ոգելից խմիչքներ:
  • Ապահովագրություն:

 

Նշումներ՝

  • Ցանկության դեպքում կարելի է ընտրել Հայաստանի որևէ այլ հյուրանոց: Ինչպես նաև հնարավոր է կեցությունը հոսթելում կամ մասնավոր բնակարանում (անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել մենեջերի հետ): Տուրի գինը կվերանայվի:
  • Տուրն անվճար է մինչև 5 տարեկան երեխաների համար:
  • 50% զեղչ գործում է 6-ից 10 տարեկան երեխաների համար՝ սենյակում լրացուցիչ մահճակալ տեղադրելու պայմանով:

 

«Տուր դեպի Հայաստան»-ի գները (գինը նշված է 1 հոգու համար, կիսապանսիոն)

2 հոգի4 հոգի6 հոգի8 հոգի10 հոգի10-ից ավելի հոգու համար
346.900 դրամ
276.900 դրամ 242.900 դրամ 235.900 դրամ
223.900 դրամ
ըստ հարցման

  

 

Տուրի ամրագրման հայտ

Հարգելի այցելուներ, խնդրում ենք հաշվի առնել, որ առաջին ու վերջին օրերի էքսկուրսիոն ծրագիրը կախված կլինի ձեր ժամանման և մեկնման ժամանակից:
(*) Նշված դաշտերը պարտադիր են լրացման համար:
Անուն՝
(*)
Խնդրում ենք լրացնել "Անուն" դաշտը
Ազգանուն՝
(*)
Խնդրում ենք լրացնել "Ազգանուն" դաշտը
Երկիր՝
(*)
Խնդրում ենք լրացնել "Երկիր" դաշտը
Էլ. փոստ՝
(*)
Խնդրում ենք լրացնել "Էլ. փոստ" դաշտը
Հեռախոսի համարը՝
(*)
Խնդրում ենք լրացնել "Հեռախոսի համարը" դաշտը
Տուրի սկիզբ՝
(*)
Խնդրում ենք լրացնել "Տուրի սկիզբ" դաշտը
Մասնակիցների քանակը՝
(*)
Խնդրում ենք լրացնել "Մասնակիցների քանակը" դաշտը
Տուրի անվանումը՝
(*)
Խնդրում ենք լրացնել "Շրջագայության անվանում" դաշտը
Նշումների համար
Неверный Ввод
Մուտքագրեք նկարում պատկերվածը
(*)
  Թարմացնել
Մուտքագրեք նկարում պատկերվածը
  

 
Top