Դասական տուր դեպի Հայաստան (5 օր/4 գիշեր)

Դասական տուր դեպի Հայաստան (5 օր/4 գիշեր)

Պատրաստվում եք 5-օրյա արձակուրդը անցկացնել Հայաստանում, ծանոթանալ տեսարժան վայրերին, ապա Դասական տուր դեպի Հայաստան 5-օրյա ծրագիրը հենց ձեզ համար է: Այս օրերին կծանոթանաք Հայաստանի տեսարժան վայրերին, կայցելեք պատմա-մշակութային կենտրոններ, կմասնակցեք ազգային հացի՝ լավաշի թխման ընթացքին, կփորձեք հայկական ազգային խոհանոցը, կհամտեսեք հայկական կոնյակը:

 

Պատվիրել տուր դեպի Հայաստան

 

Դասական տուր դեպի Հայաստան ծրագիրը (5 օր/4 գիշեր)

 

Օր 1


Օդանավակայան - Տուր Երևանում
 

Большой Каскад  Институт древних рукописей имени св. Месропа Маштоца  Улицы Еревана

Հայաստանի հետ ծանոթությունը կսկսենք Երևանի տեսարժան վայրերից: Նախաճաշից հետո կմեկնենք Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ` Մատենադարան: Ամենահին ձեռագրերը պատկանում են 5-րդ դարին և կապված են հայ գիրը ստեղծած Մեսրոպ Մաշտոցի անվան հետ:

Հաջորդը կլինենք ճարտարապետա-կոթողային համալիր Կասկադում. 500-մետրանոց աստիճաններ (522), որոնք կառուցված են տուֆից: Կասկադի նախահեղինակը եղել է Ալ.Թամանյանը: Այն բացօթյա թանգարան է, որտեղ կարելի է հիանալ ժամանակակից արվեստի շուրջ 30 քանդակներով: Համալիրում է գտնվում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը:

Ընթրիքը` ազգային կերակրատեսակներով ռեստորանում:

  

Օր 2


Երևան - Գառնի - Գեղարդ - Երևան

Музей Истории Еревана  Языческий храм Гарни  Монастырь Гегард

Նախաճաշից հետո կլինենք Երևանի պատմության թանգարանում, որը տեղակայված է քաղաքապետարանի շենքում: Թանգարանն ընդգրկում է 87 հազարից ավելի նմուշ: Թանգարանի գլխավոր նմուշը Էրեբունի ամրոցում գտնված սեպագիր քարի պատճենն է, որում նշված է, որ մ. թ. ա. 782թ. ուրարտական թագավոր Արգիշտի I հիմնեց մի բերդաքաղաք:

Ուղևորությունը կշարունակենք` այցելելով Գառնու հեթանոսական տաճար, որը I դարում կառուցել է Տրդատ Ա թագավորը և նվիրված է եղել Արևի աստված Միհրին: Ըստ պատմության, տաճարը կառուցվել է հռոմեացի կայսր Ներոնի փողերով: Ազատ գետի կիրճը, որն, ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում է, հայտնի է հրաբխային լավայից առաջացած բազալտե սյուներով:

Հաջորդ կանգառը կլինի Գեղարդը (IV դար)` ժայռափոր ինքնատիպ եկեղեցական վանք, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում: Վանքի անվանումը կապված է այն նիզակի հետ, որի ծայրով հռոմեացի զինվորը խոցեց խաչված Հիսուսին: Ներկայումս այն պահվում է Էջմիածնի Մայր աթոռի գանձարանում:

Վերադարձ Երևան:

Ուղևորությունը կշարունակենք Երևանի Կոնյակի գործարանում, որտեղ կհամտեսենք տարբեր տարիների կոնյակ (3 տարվա «Արարատ» և 10 տարվա «Ախթամար»):
 
Կայցելենք նաև Ծիծեռնակաբերդ`1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան:
 
Ընթրիքը՝ ազգային կերակրատեսակներով ռեստորանում:
 

Օր 3


Երևան - Խոր Վիրապ - Արենի - Նորավանք - Երևան
 
Монастырь Хор Вирап  Монастырский комплекс Нораванк  Винный завод "Арени"
 

Նախաճաշից հետո կմեկնենք Խոր Վիրապ վանք` հանրահայտ ուխտատեղիներից մեկը: Ցանկության դեպքում կարող եք իջնել այն փոսը (6 մետր խորությամբ վիրապը), որտեղ, օձերով և թունավոր միջատներով լցված, շուրջ 14 տարի պահել են Գրիգոր Լուսավորչին, որն առաջինն էր մերժել հեթանոսությունը և քրիստոնեություն ընդունել:

Պարզ եղանակին ամենամոտից կարելի է տեսնել բիբլիական Արարատը: Հայ ճարտարապետ Թամանյանը այնպես էր նախագծել Երևանը, որ քաղաքի բոլոր տեղերից կարելի էր տեսնել հայերի սիրելի լեռը:

Մեր ուղևորությունը կշարունակենք Վայոց Ձորի մարզում գտնվող Արենի գյուղ: Զբոսաշրջիկների սիրված վայրերից մեկը` իր գեղատեսիլ բնությամբ և կարմիր ժայռերով: Այստեղ ամեն տարի հոկտեմբերին անցկացվում է գինու փառատոն:

Ձեզ անտարբեր չի թողնի Արենի գյուղից 1,5կմ հեռավորության վրա գտնվող 13-րդ դարում կառուցված Նորավանքը, որը կառուցել է հայ վարպետ Մոմիկը: Վանքը գտնվում է Արփա գետի վտակի կիրճում, իսկ կարմիր ժայռերը կարծես կախված լինեն վանքի վրա:

Վերադարձ Երևան:

Ընթրիքը՝ ազգային կերակրատեսակներով ռեստորանում:

 

Օր 4


Երևան - Սևան - Դիլիջան - Հաղարծին - Գոշավանք - Երևան
 
Озеро Севан  Монастырь Агарцин  Монастырский комплекс Гошаванк
 

Նախաճաշից հետո կսկսենք մեր ուղևորությունը դեպի Հայաստանի կապուտակ գեղեցկուհի Սևան: Սևանալիճը Հայկական լեռնաշխարհի քաղցրահամ լիճն է, Կովկասի ամենամեծ լիճը: Այն համարվում է տարածաշրջանի խմելու ջրի երաշխավորված աղբյուր:

Այցելություն Սևանավանք` վանական համալիր լճի ափին, Սևան թերակղզում (այն առաջ կղզի է եղել):

Ճանապարհը կշարունակենք դեպի Տավուշի մարզ` Հայաստանի առողջարանային հանգստավայր Դիլիջան: Քաղաքն ունի լեռնային կլիմա և գտնվում է Աղստև գետի վրա: Այն աչքի է ընկնում նաև իր 19-րդ դարի հին տներով:

Հաջորդ կանգառը կլինի Հաղարծին վանքը, որը կառուցվել է 10-13-րդ դարերում՝ Բագրատունիների տոհմի հովանավորությամբ: Վանքից բացված տեսարանը անմոռանալի հիշողություններ կթողնի տարվա բոլոր եղանակներին:

Կայցելենք նաև 12-13-րդ դարերում համանուն գյուղում կառուցված Գոշավանք, որը միջնադարյան Հայաստանի մշակութային, կրթական և կրոնական կենտրոնն էր: Ըստ աղբյուրների՝ հանդիսանում էր որպես սեմինարիա, համալսարան և այլն:

Վերադարձ Երևան:

Ընթրիքը՝ ազգային կերակրատեսակներով ռեստորանում:
 
 

Օր 5


Հանրապետության հրապարակ - Էջմիածին - Զվարթնոց
 
Площадь знаменита своей монументальной архитектурой  Храм Звартноц  
 

Նախաճաշից հետո կլինենք Հայաստանի պատմության թանգարանում` շուրջ 400.000 նմուշներով: Թանգարանը բաղկացած է հնագիտության, ազգագրության, դրամագիտության, պատմական ճարտարապետության և Հայաստանի նորագույն պատմության բաժիններից:

Հաջորդը կմեկնենք Հայաստանի հոգևոր քաղաք Էջմիածին: Կայցելենք Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Մայր տաճար (301թ.), որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում:

Կայցելենք 2000թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Զվարթնոց տաճարի ավերակներն ու հնագիտական տարածքը: Տաճարն ավերվել է երկրաշարժի հետևանքով:

Հրաժեշտի ընթրիքը՝ ազգային կերակրատեսակներով ռեստորանում:

Տեղափոխում օդանավակայան:
 

 
 

Ուշադրություն,

Տուրերում նշված տեսարժան վայրերի այցելության ժամն ու հերթականությունը հնարավոր է փոփոխվեն: Առաջին և վերջին օրերի էքսկուրսիոն ծրագիրը կախված կլինի ձեր ժամանումից և մեկնումից, ինչպես նաև շաբաթվա օրից: Խնդրում ենք հաշվի առնել, որ Հայաստանի թանգարանները երկուշաբթի օրերը չեն աշխատում:

Տուրի արժեքը ներառում է`
  • Օդանավակայանից տեղափոխումը հյուրանոց և հյուրանոցից տեղափոխումը օդանավակայան:
  • Բնակություն 3* հյուրանոցներում:
  • 2-անգամյա սնունդ (նախաճաշը` հյուրանոցում), ընթրիքը՝ հայկական խոհանոցով ռեստորաններում:
  • Տրանսպորտային սպասարկում հարմարավետ մեքենաներով:
  • Զբոսավարի ծառայություն ողջ տուրի ընթացքում:
  • Պատմա-մշակութային կենտրոնների մուտքի տոմսեր:
  • Կոնյակի համտեսում:
  • 2 շիշ խմելու ջուր սպասարկող մեքենայում:
  • Հյուրերի շուրջօրյա աջակցություն հեռախոսով:

 

Տուրի արժեքը չի ներառում`

  • Ավիատոմսեր:
  • Մուտքի վիզա (եթե դրա անհրաժեշտությունը կա):
  • Ոգելից խմիչքներ:
  • Ապահովագրություն:

 

Նշումներ՝

  • Ցանկության դեպքում կարելի է ընտրել Հայաստանի որևէ այլ հյուրանոց: Ինչպես նաև հնարավոր է կեցությունը հոսթելում կամ մասնավոր բնակարանում (անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել մենեջերի հետ): Տուրի գինը կվերանայվի:
  • Տուրն անվճար է մինչև 5 տարեկան երեխաների համար:
  • 50% զեղչ գործում է 6-ից 10 տարեկան երեխաների համար՝ սենյակում լրացուցիչ մահճակալ տեղադրելու պայմանով:

 

«Տուր դեպի Հայաստան»-ի գները (գինը նշված է 1 հոգու համար, կիսապանսիոն)

2 հոգի 4 հոգի 6 հոգի 8 հոգի 10 հոգի 10-ից ավելի հոգու համար
256.000 դրամ
199.000 դրամ 173.000 դրամ 168.000 դրամ
159.000 դրամ
ըստ հարցման

 

Զբոսաշրջիկների կարծիքը Հայաստանի մասին կարող եք կարդալ այստեղ

 

{rsform 8}

 

 

  • (+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)

Top