• (+374 91) 01 56 60

Դասական տուր դեպի Հայաստան (3 օր/2 գիշեր)

 Классический тур в Армению (3 дня/2 ночи)

Եթե դուք առաջին անգամ եք պատրաստվում այցելել Հայաստան և ծանոթանալ նրա տեսարժան վայրերին, ապա Դասական տուր դեպի Հայաստան 3-օրյա ծրագիրը հենց ձեզ համար է: Իհարկե երեք օրը շատ քիչ է, որպեսզի երկիրը ճանաչեք, սակայն «Տուր դեպի Հայաստան»-ը ձեզ հնարավորություն կտա տեսնել բիբլիական Արարատ լեռը, այցելել պատմա-մշակութային կենտրոններ, փորձել ազգային խոհանոցը, համտեսել հայկական կոնյակը: Մեզ հետ էժան է, դեպի Հայաստան մեր տուրերն ամենից արդարն են: Մենք չենք վերավաճառում տուրեր և էքսկուրսիաներ: Ձեզ ենք ներկայացնում մեր սեփական տուրերը՝ առանց միջնորդների: Տնտեսե՛ք մեզ հետ:

 

«Տուր դեպի Հայաստան»-ի գները (գինը նշված է 1 հոգու համար, կիսապանսիոն)

2 հոգի4 հոգի6 հոգի8 հոգի10 հոգի10-ից ավելի հոգու համար
136.900 դրամ
106.900 դրամ 92.900 դրամ 89.900 դրամ
85.900 դրամ
ըստ հարցման

 

Պատվիրել տուր դեպի Հայաստան

 

Դասական տուր դեպի Հայաստան ծրագիրը (3 օր/2 գիշեր)

 

Օր 1


Օդանավակայան - Շրջայց Երևանում
 
Большой Каскад  Театр оперы и балета  Улицы Еревана
 
«Տուր դեպի Հայաստան»-ը կսկսենք Երևանի տեսարժան վայրերի էքսկուրսիայով: Երևանի ճարտարապետությունը յուրօինակ է և ինքնատիպ: Այսօրվա Երևանը ճարտարապետական տարբեր ոճերի, կանաչ պուրակների, բազմաթիվ շատրվանների քաղաք է: Այցի ընթացքում կծանոթանանք Երևանի տեսարժան վայրերին՝ Ֆրանսիայի հրապարակ, Օպերայի և բալետի թատրոն, Հյուսիսային պողոտա և Հանրապետության հրապարակ:
 
Հաջորդը կլինենք ճարտարապետա-կոթողային համալիր Կասկադում. 500-մետրանոց աստիճաններ (522), որոնք կառուցված են տուֆից: Կասկադի նախահեղինակը եղել է Ալ.Թամանյանը: Այն բացօթյա թանգարան է, որտեղ կարելի է հիանալ ժամանակակից արվեստի շուրջ 30 քանդակներով: Համալիրում է գտնվում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը:
 
Ընթրիքը` ազգային կերակրատեսակներով ռեստորանում:
 

Օր 2


Երևան - Գառնի - Գեղարդ - Սևան - Երևան

 
Գառնի Գեղարդ Սևանալիճ
 

Հայաստանում ուղևորությունը կշարունակենք` այցելելով Գառնու հեթանոսական տաճար, որը I դարում կառուցել է Տրդատ Ա թագավորը և նվիրված է եղել Արևի աստված Միհրին: Ըստ պատմության, տաճարը կառուցվել է հռոմեացի կայսր Ներոնի փողերով: Ազատ գետի կիրճը, որն, ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում է, հայտնի է հրաբխային լավայից առաջացած բազալտե սյուներով:

Հաջորդ կանգառը Գեղարդի (IV դար) ժայռափոր ինքնատիպ եկեղեցական վանքն է, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում: Վանքի անվանումը կապված է այն նիզակի հետ, որի ծայրով հռոմեացի զինվորը խոցեց խաչված Հիսուսին: Ներկայումս այն պահվում է Էջմիածնի Մայր աթոռի գանձարանում:

Մեզ սպասում է ուղևորություն դեպի Հայաստանի կապուտակ գեղեցկուհի Սևան: Սևանալիճը Հայկական լեռնաշխարհի քաղցրահամ լիճն է, Կովկասի ամենամեծ լիճը: Այն համարվում է տարածաշրջանի խմելու ջրի երաշխավորված աղբյուր:

Այցելություն Սևանավանք` վանական համալիր լճի ափին, Սևան թերակղզում, որը նախկինում կղզի է եղել:

Ընթրիքը` Սևանալճի ափին գտնվող ռեստորանում:

Վերադարձ Երևան:

 

Օր 3


Հանրապետության հրապարակ - Էջմիածին - Զվարթնոց - Կոնյակի գործարան
 
 
Площадь знаменита своей монументальной архитектурой Մայր տաճար Երևանի Կոնյակի գործարան
 

Նախաճաշից հետո կլինենք Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում գտնվող Հայաստանի պատմության թանգարանում` շուրջ 400.000 նմուշներով: Թանգարանը բաղկացած է հնագիտության, ազգագրության, դրամագիտության, պատմական ճարտարապետության և Հայաստանի նորագույն պատմության բաժիններից:

Հաջորդը կմեկնենք Հայաստանի հոգևոր քաղաք Էջմիածին: Կայցելենք Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Մայր տաճար (301թ.), որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում:

Կայցելենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում ընդգրկված ևս մեկ վայր՝ Զվարթնոց տաճարի ավերակներ: Տաճարն ավերվել է երկրաշարժի հետևանքով:

Վերադարձի ճանապարհին շրջայց կկատարենք Երևանի Կոնյակի գործարանում, որտեղ կհամտեսենք տարբեր տարիների կոնյակ (3 տարվա «Արարատ» և 10 տարվա «Ախթամար»):

Հրաժեշտի ընթրիքը՝ կենդանի երաժշտությամբ և ազգային կերակրատեսակներով ռեստորանում:

Վերադարձ հյուրանոց: Դուրսգրում հյուրանոցից: Տեղափոխում օդանավակայան:
 
 

Հայաստան, երկիր, որին կարելի է սիրահարվել

Կասկադ

500-մետրանոց աստիճաններ տուֆից

Մատենադարան

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ

Ծիծեռնակաբերդ

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Մոտ 1,5 միլիոն հայեր են սպանվել Օսմանյան Թուրքիայում

Ձեռագործ իրերի ցուցահանդես-տոնավաճառ

Գառնի

Հեթանոսական տաճար, որը I դարում կառուցել է Տրդատ Ա թագավորը

Քարերի սիմֆոնիա

Եթե կիրճին նայենք հեռվից, ժայռերը նման է հսկայական երգեհոնի

Գեղարդ

Վանք, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում

Սևանալիճ

Հայկական լեռնաշխարհի քաղցրահամ լիճն է

Հանրապետության հրապարակ

Հրապարակը հայտնի է ազգային ոճով արված մոնումենտալ ճարտարապետությամբ

Հայաստանի պատմության թանգարան

Շուրջ 400.000 նմուշներ

Մայր տաճար

Գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում

Սուրբ Գեղարդը

Խոցել են Քրիստոսին

Զվարթնոց տաճար

Ավերվել է երկրաշարժի հետևանքով

Երևանի Կոնյակի գործարան

Կհամտեսենք տարբեր տարիների կոնյակ

 

Ուշադրություն,

Տուրերում նշված տեսարժան վայրերի այցելության ժամն ու հերթականությունը հնարավոր է փոփոխվեն: Առաջին և վերջին օրերի էքսկուրսիոն ծրագիրը կախված կլինի ձեր ժամանումից և մեկնումից, ինչպես նաև շաբաթվա օրից: Խնդրում ենք հաշվի առնել, որ Հայաստանի թանգարանները երկուշաբթի օրերը չեն աշխատում:

Տուրի արժեքը ներառում է`
  • Օդանավակայանից տեղափոխումը հյուրանոց և հյուրանոցից տեղափոխումը օդանավակայան:
  • Բնակություն 3* հյուրանոցներում:
  • 2-անգամյա սնունդ (նախաճաշը` հյուրանոցում), ընթրիքը՝ հայկական խոհանոցով ռեստորաններում:
  • Տրանսպորտային սպասարկում հարմարավետ մեքենաներով:
  • Զբոսավարի ծառայություն ողջ տուրի ընթացքում:
  • Պատմա-մշակութային կենտրոնների մուտքի տոմսեր:
  • Կոնյակի համտեսում:
  • 2 շիշ խմելու ջուր սպասարկող մեքենայում:
  • Հյուրերի շուրջօրյա աջակցություն հեռախոսով:

 

Տուրի արժեքը չի ներառում`

  • Ավիատոմսեր:
  • Մուտքի վիզա (եթե դրա անհրաժեշտությունը կա):
  • Ոգելից խմիչքներ:
  • Ապահովագրություն:

 

Նշումներ՝

  • Ցանկության դեպքում կարելի է ընտրել Հայաստանի որևէ այլ հյուրանոց: Ինչպես նաև հնարավոր է կեցությունը հոսթելում կամ մասնավոր բնակարանում (անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել մենեջերի հետ): Տուրի գինը կվերանայվի:
  • Տուրն անվճար է մինչև 5 տարեկան երեխաների համար:
  • 50% զեղչ գործում է 6-ից 10 տարեկան երեխաների համար՝ սենյակում լրացուցիչ մահճակալ տեղադրելու պայմանով:

 

Զբոսաշրջիկների կարծիքը Հայաստանի մասին կարող եք կարդալ այստեղ

 

«Տուր դեպի Հայաստան»-ի գները (գինը նշված է 1 հոգու համար, կիսապանսիոն)

2 հոգի4 հոգի6 հոգի8 հոգի10 հոգի10-ից ավելի հոգու համար
136.900 դրամ
106.900 դրամ 92.900 դրամ 89.900 դրամ
85.900 դրամ
ըստ հարցման

 

Տուրի ամրագրման հայտ

Հարգելի այցելուներ, խնդրում ենք հաշվի առնել, որ առաջին ու վերջին օրերի էքսկուրսիոն ծրագիրը կախված կլինի ձեր ժամանման և մեկնման ժամանակից:
(*) Նշված դաշտերը պարտադիր են լրացման համար:
Անուն՝
(*)
Խնդրում ենք լրացնել "Անուն" դաշտը
Ազգանուն՝
(*)
Խնդրում ենք լրացնել "Ազգանուն" դաշտը
Երկիր՝
(*)
Խնդրում ենք լրացնել "Երկիր" դաշտը
Էլ. փոստ՝
(*)
Խնդրում ենք լրացնել "Էլ. փոստ" դաշտը
Հեռախոսի համարը՝
(*)
Խնդրում ենք լրացնել "Հեռախոսի համարը" դաշտը
Տուրի սկիզբ՝
(*)
Խնդրում ենք լրացնել "Տուրի սկիզբ" դաշտը
Մասնակիցների քանակը՝
(*)
Խնդրում ենք լրացնել "Մասնակիցների քանակը" դաշտը
Տուրի անվանումը՝
(*)
Խնդրում ենք լրացնել "Շրջագայության անվանում" դաշտը
Նշումների համար
Неверный Ввод
Մուտքագրեք նկարում պատկերվածը
(*)
  Թարմացնել
Մուտքագրեք նկարում պատկերվածը
  

 
Top