Դասական տուր դեպի Հայաստան (10 օր/9 գիշեր)

Դասական տուր դեպի Հայաստան (10 օր/9 գիշեր)

Հայաստան, Հայաստան, Հայաստան... Մեկ անգամ լինելով այս երկրում՝ այլևս անհնար է չվերադառնալ: Որովհետև հնարավոր չէ չհիանալ բնության գեղեցկությամբ, հայկական խոհանոցի համով և երկրի բնակիչների հյուրասիրությամբ:

Եթե դեռ չեք որոշել, թե ինչպես անցկացնել ձեր հանգիստը, ապա առաջարկում ենք 10 հետաքրքրաշարժ օր անցկացնել  Հայաստանում:  Տուրի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ բազմաթիվ ճարտարապետական արձանների, խոր և անկրկնելի մշակութային ավանդույթների հետ, բազում նոր տպավորություններ կստանաք, իսկ ազգային համեղ խոհանոցն ու ավանդական հյուրասիրությունը ոչ մեկին անտարբեր չեն թողնի:

 

Պատվիրել տուր դեպի Հայաստան

 

Դասական տուր դեպի Հայաստան ծրագիրը (10 օր/9 գիշեր)

 

Օր 1


Օդանավակայան - Տուր Երևանում
 
Большой Каскад  Институт древних рукописей имени св. Месропа Маштоца  Мемориальный комплекс, посвященный жертвам Геноцида армян 1915

Հայաստանի հետ ծանոթությունը կսկսենք Երևանի տեսարժան վայրերից: Նախաճաշից հետո կմեկնենք Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ` Մատենադարան: Ամենահին ձեռագրերը պատկանում են 5-րդ դարին և կապված են հայ գիրը ստեղծած Մեսրոպ Մաշտոցի անվան հետ:

Հաջորդը կլինենք ճարտարապետա-կոթողային համալիր Կասկադում. 500-մետրանոց աստիճաններ (522), որոնք կառուցված են տուֆից: Կասկադի նախահեղինակը եղել է Ալ.Թամանյանը: Համալիրում է գտնվում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը` ժամանակակից արվեստի ստեղծագործություններով:

Ճաշից հետո կայցելենք Ծիծեռնակաբերդ`1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան:

Ընթրիքը` ազգային կերակրատեսակներով ռեստորանում:

 

Օր 2


Երևան - Գառնի - Գեղարդ - Երևան
 
Музей Истории Еревана  Языческий храм Гарни  Монастырь Гегард

Նախաճաշից հետո կլինենք Երևանի պատմության թանգարանում, որը տեղակայված է քաղաքապետարանի շենքում: Թանգարանն ընդգրկում է 87 հազարից ավելի նմուշ: Թանգարանի գլխավոր նմուշը Էրեբունի ամրոցում գտնված սեպագիր քարի պատճենն է, որում նշված է, որ մ. թ. ա. 782թ. ուրարտական թագավոր Արգիշտի I հիմնեց մի բերդաքաղաք:

Ուղևորությունը կշարունակենք` այցելելով Գառնու հեթանոսական տաճար, որը I դարում կառուցել է Տրդատ Ա թագավորը և նվիրված է եղել Արևի աստված Միհրին: Ըստ պատմության, տաճարը կառուցվել է հռոմեացի կայսր Ներոնի փողերով: Ազատ գետի կիրճը, որն, ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում է, հայտնի է հրաբխային լավայից առաջացած բազալտային սյուներով:

Կայցելենք բնության արձան «Քարերի սիմֆոնիա» կամ «Բազալտային երգեհոն»: Եթե կիրճին նայենք հեռվից, ապա ժայռերն իսկապես նման են հսկայական երգեհոնի: Բազալտային սյուների ճիշտ ձևերը զարմանալիորեն գայթակղում են և անհնար է կտրվել դրանցից:

Հաջորդ կանգառը Գեղարդի (IV դար) ժայռափոր ինքնատիպ եկեղեցական վանքն է, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում: Վանքի անվանումը կապված է այն նիզակի հետ, որի ծայրով հռոմեացի զինվորը խոցեց խաչված Հիսուսին: Ներկայումս այն պահվում է Էջմիածնի Մայր աթոռի գանձարանում:

Վերադարձ Երևան:

Ընթրիքը՝ ազգային կերակրատեսակներով ռեստորանում:

Օր 3


Հանրապետության հրապարակ - Էջմիածին - Զվարթնոց - Կոնյակի գործարան
 
Площадь знаменита своей монументальной архитектурой  Храм Звартноц  Армянский коньяк - дегустация
 

Նախաճաշից հետո կլինենք Երևանի սրտում, տոնակատարությունների և շքերթների վայր Հանրապետության հրապարակում: Հրապարակը հայտնի է ազգային ոճով արված մոնումենտալ ճարտարապետությամբ: Հրապարակում գտնվող բոլոր շենքերը կառուցված են տուֆից, ներքևի մասը` բազալտից, իսկ երեսպատված են սպիտակ և վարդագույն երանգների ֆելզիտային տուֆով: Այստեղ է գտնվում Հայաստանի պատմության թանգարանը` շուրջ 400.000 նմուշներով: Թանգարանը բաղկացած է հնագիտության, ազգագրության, դրամագիտության, պատմական ճարտարապետության և Հայաստանի նորագույն պատմության բաժիններից:

Հաջորդը կմեկնենք Հայաստանի հոգևոր քաղաք Էջմիածին: Կայցելենք Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Մայր տաճար (301թ.), որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում:

Կայցելենք 2000թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում ընդգրկված Զվարթնոց տաճարի ավերակներն ու հնագիտական տարածքը: Տաճարն ավերվել է երկրաշարժի հետևանքով:

Վերադարձի ճանապարհին շրջայց կկատարենք Երևանի Կոնյակի գործարանում, որտեղ կհամտեսենք տարբեր տարիների կոնյակ (3 տարվա «Արարատ» և 10 տարվա «Ախթամար»):

Ընթրիքը՝ ազգային կերակրատեսակներով ռեստորանում:

 

Օր 4


Երևան - Խոր Վիրապ - Նորավանք - Խնձորեսկ - Գորիս

 monastery of Khor Virap  Noravank monastery complex  Khndzoresk - "cave city" 

Նախաճաշից հետո կմեկնենք Խոր Վիրապ վանք` հանրահայտ ուխտատեղիներից մեկը: Ցանկության դեպքում կարող եք իջնել այն փոսը (6 մետր խորությամբ վիրապը), որտեղ, օձերով և թունավոր միջատներով լցված, շուրջ 14 տարի պահել են Գրիգոր Լուսավորչին, որն առաջինն էր մերժել հեթանոսությունը և քրիստոնեություն ընդունել:

Պարզ եղանակին ամենամոտից կարելի է տեսնել բիբլիական ԱրարատըՀայ ճարտարապետ Թամանյանը այնպես էր նախագծել Երևանը, որ քաղաքի բոլոր տեղերից կարելի էր տեսնել հայերի սիրելի լեռը:

Ձեզ անտարբեր չի թողնի Արենի գյուղից 1,5կմ հեռավորության վրա գտնվող 13-րդ դարում կառուցված Նորավանքը, որը կառուցել է հայ վարպետ Մոմիկը: Վանքը գտնվում է Արփա գետի վտակի կիրճում, իսկ կարմիր ժայռերը կարծես կախված լինեն վանքի վրա:

Ճանապարհը կշարունակենք դեպի Հայաստանի Սյունիքի մարզի հարավային գյուղերից մեկը՝ Խնձորեսկ: Գլխավոր տեսարժան վայրը՝ «Քարանձավային քաղաքն» է: Քարանձավային բնակատեղիում մարդիկ ապրել են մինչև 1958թ.: 2012թ. կիրճի վրա կառուցվել է «Կախված կամուրջը», որը կապում է հին գյուղի երկու կողմերը: Կամուրջի բարձրությունը 60 մետր է, երկարությունը՝ 100 մետր:

Ընթրիքը՝ ազգային կերակրատեսակներով ռեստորանում:

Գիշերակացը՝ Գորիսում:
 

Օր 5


«Տաթևեր» ճոպանուղի - Տաթևի վանք - Քարահունջ - Սևան - Դիլիջան
 
Tatev monastery (IX-XIII centuries)  Karahunj  Lake Sevan
 
Տուրի այս օրը կսկսենք դեպի Տաթև վանական համալիրի (9-13-րդ դդ.) այցելությամբ, որը գտնվում է հսկա կիրճի ծայրին: Տաթևը միջնադարի հոգևոր և կրթական հայտնի կենտրոնն էր: Համալիրը համարվում է աշխարհի ամենատեսարժան վայրերից մեկը: «Տաթևեր» ճոպանուղին (աշխարհի ամենաերկար ճոպանուղին (5752 մետր), որը մտել է Գինեսի ռեկորդների գիրք) Որոտան գետի գեղատեսիլ կիրճի վրայով մեզ կհասցնի վանական համալիր:
 
Կշարունակենք Հայաստանի տուրը դեպի 1770մ բարձրության վրա գտնվող Քարահունջ նախապատմական համալիր (Զորաց քարեր), որն անվանում են «Հայկական Սթոունհենջ»: Համալիրը կազմված է բազմաթիվ ուղղահայաց քարերից, որոնց մի մասի վերևում կան կլոր անցքեր: Քարահունջը համարվում է աշխարհի հնագույն աստղադիտարաններից մեկը:
 
Հաջորդը Հայաստանի կապուտակ գեղեցկուհի Սևանն է: Սևանալիճը Հայկական լեռնաշխարհի քաղցրահամ լիճն է, Կովկասի ամենամեծ լիճը: Այն համարվում է տարածաշրջանի խմելու ջրի երաշխավորված աղբյուր:
 
Այցելություն Սևանավանք` վանական համալիր լճի ափին, Սևան թերակղզում (այն առաջ կղզի է եղել):
 
Հաջորդը կմեկնենք Հայաստանի Տավուշի մարզ՝ Դիլիջան առողջարանային քաղաք, որը գտնվում է Աղստև գետի վրա:
 
Տեղավորում հյուրանոցում:
 
Ընթրիքը՝ ազգային կերակրատեսակներով ռեստորանում:

Օր 6


Դիլիջան - Հաղարծին - Գոշավանք - Մակարավանք - Իջևանի գինու գործարան

  Монастырь Агарцин  Монастырский комплекс Гошаванк  монастырь Макараванк

 

Նախաճաշից հետո կմեկնենք Հաղարծին վանք, որը կառուցվել է 10-13-րդ դարերում՝ Բագրատունիների տոհմի հովանավորությամբ: Վանքից բացված տեսարանը անմոռանալի հիշողություններ կթողնի տարվա բոլոր եղանակներին: Կայցելենք նաև 12-13-րդ դարերում կառուցված, համանուն գյուղում գտնվող Գոշավանք, որը միջնադարյան Հայաստանի մշակութային, կրթական և կրոնական կենտրոնն էր: Ըստ աղբյուրների՝ հանդիսանում էր սեմինարիա, համալսարան և այլն:

Կշարունակենք ծանոթությունը Հայաստանի հետ և կմեկնենք Իջևան: Աչաջուր գյուղից արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին է գտնվում Մակարավանքը: Համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, գավթից և երկու հնագույն եկեղեցիներից: Ամենահին եկեղեցին թվագրվում է 7-րդ դարով, իսկ հիմնական շինությունները՝ 12-13-րդ դդ.: Մակարավանք վանական համալիրը կարևոր տեղ է զբաղեցնում հայկական ճարտարապետության մեջ: Եկեղեցիները կառուցված են մուգ վարդագույն անդեզիտից և կարմիր տուֆից:

Հետդարձի ճանապարհին էքսկուրսիա կկատարենք Իջևանի գինու գործարանում, որը կառուցվել է 1951 թվականին: Գործարանը գտնվում է Աղստև և Սպիտակ ջուր գետերի միջև: Խաղողի եվրոպական տեսակների աճեցման համար Հայաստանի հյուսիս-արևելյան մասը բարենպաստ կլիմայական պայմաններ ունի: Իջևանի գինու գործարանը հայկական գինու և կոնյակի արտահանողներից է: Եվ, իհարկե, էքսկուրսիայից հետո մեզ սպասվում է հայկական գինու համտեսում:

Ընթրիքը՝ ազգային կերակրատեսակներով ռեստորանում:
 

Օր 7


Սանահին - Միկոյան եղբայրների թանգարան - Հաղպատ - Երևան
 
Монастырь Санаин  музей братьев Микоян: Анастаса и Артема  Монастырь Ахпат

7-րդ օրվա առավոտը կսկսենք Հայաստանի Լոռվա մարզից: Կայցելենք Սանահին գյուղ, որտեղ գտնվում է հայկական ճարտարապետության կոթող, 10-13-րդ դդ. եկեղեցական համալիրը: Սանահինի վանքը 1996 թվականից գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ներքո:

Գյուղում է գտնվում նաև Միկոյան եղբայրների՝ Անաստասի և Արտյոմի, թանգարանը: Անաստաս Միկոյանը սովետական ժամանակաշրջանի քաղաքական գործիչ էր, որը երկար տարիներ ԽՍՀՄ իշխանություններում էր: Արտյոմ Միկոյանը սովետական հայտնի ավիոկոնստրուկտոր էր, «Միկոյանի անվան կոնստրուկտորային գրասենյակի» ղեկավարը: Արտյոմ Միկոյանը Միխայիլ Գուրևիչի հետ ստեղծել է ՄիԳ (Միկոյան և Գուրևիչ) ռազմական կործանիչ-ինքնաթիռներ: Առաջին ՄիԳ-երը (ՄիԳ-1 և ՄիԳ-3) մասնակցել են Համաշխարհային մեծ պատերազմին, իսկ պատերազմից հետո ստեղծվել է առաջին ռեակտիվ ինքնաթիռը՝ ՄիԳ-9-ը:

Ճանապարհը կշարունակենք Հաղպատի վանքում, որը գտնվում է Հաղպատ գյուղի հարավ-արևելյան մասում: Այն հիմնվադրվել է 976 թվականին Աշոտ Բագրատունու օրոք: Հաղպատը եղել է երկրի հոգևոր և մշակութային կյանքի կարևոր կենտրոն: 1996 թվականին այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում:

Վերադարձ Երևան:

Տեղավորում հյուրանոցում:

Ընթրիքը՝ ազգային կերակրատեսակներով ռեստորանում:

 

Օր 8


Ազատ օր
 
 

Օր 9


Երևան - Սաղմոսավանք - Ամբերդ ամրոց - Աստղադիտարան - Երևան
 
  монастырь Сагмосаванк  крепость Амберд (Крепость облаков, VII-XIII век) Обсерватория имени Амбарцумяна - Бюракан
 

Այսօր էքսկուրսիան կսկսենք Սաղմոսավանքից (12-13-րդ դդ.): Այն գտնվում է Քասախ գետի գեղատեսիլ կիրճում, Արայի լեռան (2600) դիմաց: Վանքը կրում է հայկական ճարտարապետության ողջ հմայքն ու հնությունը: 

Կանգառ կկատարենք Տառերի պուրակում: Սա հայոց այբուբենին նվիրված հուշարձանախումբ է, որը բաղկացած է հայկական այբուբենի 39 տառերից: Այստեղ են գտնվում նաև Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտների արձանները:

Հաջորդը մեր ուղևորությունը կշարունակենք դեպի Ամբերդի ամրոց (Ամպերի ամրոց, 7-13-րդ դդ.), որը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին, 2300 մ բարձրության վրա:

Հայաստանի հետ մեր ծանոթությունը կշարունակենք՝ այցելելով Բյուրական գյուղ, որտեղ գտնվում է համաշխարհային համբավ ունեցող Բյուրականի աստղադիտարանը: Այն հիմնել է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, 1946 թվականին: 

Վերադարձ Երևան:
 
Ընթրիքը՝ ազգային կերակրատեսակներով ռեստորանում:
 

Օր 10


Փարաջանովի թանգարան - Վերնիսաժ - Կենտրոնական շուկա
 
Музей Сергея Параджанова  Вернисаж - рынок изделий народного творчества  Армянские сухофрукты - Рынок
 
Կայցելենք ռեժիսոր և սցենարիստ Սերգեյ Փարաջանովի թանգարան: «Նռան գույնը» հայտնի ֆիլմի ռեժիսորը սիրում էր նաև կոլաժներ անել, իսկ բանտում եղած տարիներին կեֆիրի կափարիչի վրա մեխով արված դիմանկարը տարիներ անց հայտնվեց ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի մոտ: Այդ յուրօրինակ «մեդալիոնից» Ֆելինին արծաթե մեդալ պատրաստեց, որն այդ ժամանակվանից Ռիմինիի փառատոնում շնորհվում է լավագույն ֆիլմին։ 

Վերնիսաժում` ձեռագործ իրերի ցուցահանդես-տոնավաճառում կարող եք հուշանվերներ գնել ձեր մտերիմների համար: Այստեղ կգտնեք փայտից սարքված շախմատ և նարդի, ազգային ոճով պատրաստված կերամիկական իրեր, hand made զարդեր, ազգային երաժշտական գործիքներ, արծաթե զարդեր, նկարներ և այլն:

Վերջում կայցելենք Երևանի կենտրոնական շուկա: Չրերն ու քաղցր սուջուխը ազգային հպարտությունն են և կոնյակի լավագույն ուղեկիցը: Հայաստանում չիր կարող են պատրաստել համարյա ամեն ինչից՝ ներառյալ ձմերուկից, սեխից և նույնիսկ պոմիդորից: 
 
Ազատ երեկո:
 
Հրաժեշտի ընթրիքը՝ ազգային կերակրատեսակներով ռեստորանում:
 
Վերադարձ հյուրանոց: Դուրսգրում հյուրանոցից: Տեղափոխում օդանավակայան:
 

 
 

Ուշադրություն,

Տուրերում նշված տեսարժան վայրերի այցելության ժամն ու հերթականությունը հնարավոր է փոփոխվեն: Առաջին և վերջին օրերի էքսկուրսիոն ծրագիրը կախված կլինի ձեր ժամանումից և մեկնումից, ինչպես նաև շաբաթվա օրից: Խնդրում ենք հաշվի առնել, որ Հայաստանի թանգարանները երկուշաբթի օրերը չեն աշխատում:

Տուրի արժեքը ներառում է`
 
  • Օդանավակայանից տեղափոխումը հյուրանոց և հյուրանոցից տեղափոխումը օդանավակայան:
  • Բնակություն 3* հյուրանոցներում:
  • 2-անգամյա սնունդ (նախաճաշը` հյուրանոցում), ընթրիքը՝ հայկական խոհանոցով ռեստորաններում:
  • Տրանսպորտային սպասարկում հարմարավետ մեքենաներով:
  • Զբոսավարի ծառայություն ողջ տուրի ընթացքում:
  • Պատմա-մշակութային կենտրոնների մուտքի տոմսեր:
  • Կոնյակի համտեսում:
  • 2 շիշ խմելու ջուր սպասարկող մեքենայում:
  • Հյուրերի շուրջօրյա աջակցություն հեռախոսով:

 

Տուրի արժեքը չի ներառում`

  • Ավիատոմսեր:
  • Մուտքի վիզա (եթե դրա անհրաժեշտությունը կա):
  • Ոգելից խմիչքներ:
  • Ապահովագրություն:

 

Նշումներ՝

  • Ցանկության դեպքում կարելի է ընտրել Հայաստանի որևէ այլ հյուրանոց: Ինչպես նաև հնարավոր է կեցությունը հոսթելում կամ մասնավոր բնակարանում (անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել մենեջերի հետ): Տուրի գինը կվերանայվի:
  • Տուրն անվճար է մինչև 5 տարեկան երեխաների համար:
  • 50% զեղչ գործում է 6-ից 10 տարեկան երեխաների համար՝ սենյակում լրացուցիչ մահճակալ տեղադրելու պայմանով:

 

«Տուր դեպի Հայաստան»-ի գները (գինը նշված է 1 հոգու համար, կիսապանսիոն)

 

2 հոգի 4 հոգի 6 հոգի 8 հոգի 10 հոգի 10-ից ավելի հոգու համար
553.000 դրամ
418.000 դրամ 359.000 դրամ 347.000 դրամ
326.000 դրամ
ըստ հարցման

 

{rsform 8}

 

 

  • (+374 91) 01 56 60 (Viber, Whatsapp)

Top