Սևանալիճ – Դիլիջան (Հաղարծին, Գոշավանք)

Սևանալիճ

Հայաստանի կապուտակ գեղեցկուհի Սևանն է: Սևանալիճը Հայկական լեռնաշխարհի քաղցրահամ լիճն է, Կովկասի ամենամեծ լիճը: Այն համարվում է տարածաշրջանի խմելու ջրի երաշխավորված աղբյուր:

Այցելություն Սևանավանք` վանական համալիր լճի ափին, Սևան թերակղզում (նախկինում՝ կղզի): Հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թ-ին։ 

Դիլիջան

Ճանապարհը կշարունակենք դեպի Տավուշի մարզ` Հայաստանի առողջարանային հանգստավայր Դիլիջան: Քաղաքն ունի լեռնային կլիմա և գտնվում է Աղստև գետի վրա: Քաղաքի կենտրոնսում պահպանվել են 19-րդ դարին կառուցված ու ազգագրական արժեք ներկայացնող տներ, որոնք կազմում են մի փոքրիկ հին թաղամաս:

Հաղարծին

Հաղարծին՝ 10-րդ դարի հայկական վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։ Համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում, հիմնականում Բագրատունյաց թագավորության միջոցներով:

Ամենավաղ կառուցվածը Սուրբ Գրիգոր եկեղեցին է (մոտ X դար), որն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով գմբեթավոր կառույց է։

Համալիրի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ տիպի է։ Կառուցվել է 1281-ին: Ճակատները հիմնականում ունեն հայկական խորշեր։ Բարձր թմբուկը պարուրված է դեկորատիվ խորաններով։ Մուտքերն ու լուսամուտները  չափավոր զարդարված են պարզ քիվագոտիներով և խաչերով։ Արևմտյան ճակատի դիմաց ավերված շինության (հավանաբար նախորդ կառույցի գավիթը) մնացորդներ են։

Սեղանատունը, կառուցված 1248-ին: ՀՀ-ում նմանօրինակ երկու կառույցներից մեկն է (մյուսը Հաղպատում է)։ Այն ուղղանկյուն դահլիճ է՝ զույգ սյունով բաժանված երկու հավասար երդիկավոր մասերի: Ներսում միակ հարդարանքը շթաքարե երդիկներն են: Հաղարծինի սեղանատունն իր կառուցվածքային հնարքով և գեղարվեստով հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է։ Դեպի արևելք այլ շինությունների (հավանաբար խոհանոց, հացատուն ևն) մնացորդներ են։

 Գոշավանք կամ Նոր Գետիկ վանք

Գոշավանք կամ Նոր Գետիկ վանք, հայկական կրոնական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին:

1188 թվականին հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը: Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը։ Սկզբում անվանվել է Նոր Գետիկ, Մխիթար Գոշի մահվանից հետո նրա անվամբ կոչվել Գոշավանք:

Սուրբ Աստվածածին եկեղեցին վանքային համալիրի առաջինը ստեղծված եկեղեցին է, կառուցված 1191-1196 թվականներին: Այն պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին, ավագ խորանին կից կրկնահարկ զույգ ավանդատներով և եռանկյունի զույգ խորշերով: Արտաքին ճարտարապետությունը պարզ է:

Գրատուն-զանգակատան կրկնահարկ շենքը ճարտարապետական տեսակետից ուշագրավ հուշարձան է: Գրատան մասը նման է Հաղպատի վանքի գրատանը: Գրատան ներսի պատերում կան խորշեր` ձեռագրեր պահելու համար:

Գոշավանքի զարդն են կազմում 1291 թվականին կերտած և Ս. Լուսավորիչ եկեղեցու մուտքի երկու կողմերում պատվանդանի վրա կանգնեցված խաչքարերը՝ զարդաքանդակված ոսկերչական նրբությամբ, որի պատճառով էլ «ասեղնագործ» մականունն են կրում:

 

Տևողությունը` 7-8 ժամ

Խմբային և անհատական էքսկուրսիաների արժեքը

(Գինը նշված է ավտոմեքենայի համար՝ անկախ մասնակիցների քանակից)

Գինն առանց էքսկուրսավարի
1-3 հոգի 4-6 հոգի
7-ից ավելի
40000 դրամ
50000 դրամ
ըստ հարցման
Գինն էքսկուրսավարով
1-3 հոգի 4-6 հոգի
7-ից ավելի
65000 դրամ

75000 դրամ

ըստ հարցման
Տուրի արժեքը չի ներառում ՝
  • Պատմա-մշակութային կենտրոնների մուտքի տոմսեր;
Top