• (+374 91) 01 56 60

Կազմակերպության մասին

Հարգելի ընկերներ,

Ուրախ ենք ձեզ ողջունել մեր նախագծի «Տուրեր դեպի Հայաստան՝ ExploreArmenia.am» կայքում.

 

Ո՞վ ենք մենք

Մենք Սերգեյ Բալայանցն ու Մարինա Այունցն ենք: Մենք ամուսիններ ենք, որոնք պատմում են իրենց ընտանեկան բիզնեսի մասին: Խոսքը «Տուրեր դեպի Հայաստան՝ ExploreArmenia.am» նախագծի մասին է:

 

Туры в Армению - Армения отзывы - ExploreArmenia.am

 

Ինչպե՞ս սկսվեց

 

Հայրենիքն այն վայրն է, որտեղ ծնվում, ապրում, սովորում և աշխատում ենք: Երկրի յուրաքանչյուր բնակիչ ունի իր հայրենիքը: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք սիրում ենք մեր երկիրը, որովհետև այստեղ հարմարավետ է, ինչպես նաև սիրում ենք մեր երկրի բնությունն ու նրա գեղեցկությունը: Հայաստանը աշխարհի հնագույն երկրներից մեկն է, որը հարուստ է հին և բազմազան մշակույթով, իսկ հայ ժողովուրդը միշտ էլ աչքի է ընել իր սրտաբացությամբ և հյուրասիրությամբ:

Ի սկզբանե մեր հյուրերը տարբեր երկրներից առաջին անգամ Հայաստան ժամանած բարեկամներն ու ընկերներն էին: Մենք պատմում էինք Հայաստանի մասին, ծանոթացնում տեսարժան վայրերին, մշակութային կենտրոններին և ուղղակի գեղեցիկ բնությանը, հյուրասիրում ազգային համեղ կերակրատեսակներով: Կազմակերպելով տուրեր դեպի Հայաստան, մենք խորանում էինք յուրաքանչյուր մանրուքի մեջ, որպեսզի ներգրավեինք էլ ավելի հետաքրքիր տեսարժան վայրեր, իսկ ըստ մեր հյուրերի բանավոր կարծիքների և տարիներ անց նրանց հիշողությունների, դա մեզ մոտ լավ էր ստացվում:

 

Մեր նպատակը

Երկար վերլուծություններից և մտորումներից հետո մենք վերջապես դիմեցինք համարձակ քայլի՝ փորձել մեր ուժերը զբոսաշրջության բիզնեսի ոլորտում և բացել մեր գործը: Մեր նպատակն է հյուրերին ծանոթացնել մեր հրաշալի երկրին, զբոսաշրջիկին տրամադրել որակյալ տուր դեպի Հայաստան՝ անկախ տուրի արժեքից:  

Հայաստան այցելած մեր հյուրերի համար կազմակերպում ենք դասական տուրեր, գինու տուրեր, մեկօրյա և բազմօրյա տուրեր Երևանով: Ճանապարհորդելով Հայաստանում մեզ հետ՝ դուք կտեսնեք բիբլիական Արարատ լեռը, Սևանալիճը, Հայաստանի պատմության թանգարանը, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, Երևանի օպերայի և բալետի թատրոնը, Խոր Վիրապ, Գեղարդ վանքերը, աշխարհի հնագույն գինու գործարանը, մարդատար ամենաերկար ճոպանուղին և այլն:

Հայաստանի տարածքում են գտնվում ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված 8 օբյեկտները՝ Հաղպատի (10-13-րդ դդ.), Սանահինի (10-րդ դ.) վանքերը, Էջմիածնի Մայր տաճարը (4-րդ դ.), Սուրբ Հռիփսիմե (7-րդ դ.), Սուրբ Գայանե (7-րդ դ.) եկեղեցիները, Զվարթնոց հնագիտական հուշարձանը (7-րդ դ.), Գեղարդի վանքը (4-8-րդ դդ.), Ազատ գետի կիրճը:

Դուք կփորձեք նաև հայկական ազգային խոհանոցի ուտեստները, հայկական կոնյակը, լավաշը: Չէ ՞ որ ուտեստների համտեսը յուրաքանչյուր ուղևորության մասն է կազմում: Մեզ համար ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ է, որ դուք Հայաստանում ձեզ հարմարավետ զգաք, իսկ որակյալ սնունդը հաջող հանգստի շատ կարևոր բաղկացուցիչ մասն է:

 

 

10 պատճառ դեպի Հայաստան տուրը պատվիրել հենց մեզ մոտ

 

  1. Աշխատանքային փորձ՝ ի սկզբանե «փորձված» ընկերների և բարեկամների վրա:

  2. Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին:

  3. Որակյալ սպասարկում և բարձրորակ ծառայություններ՝ «Հանգիստ Ձեր կանոններով» սկզբունքը լոկ խոսքեր չեն: Հաշվի կառնվեն ձեր բոլոր ցանկությունները:

  4. Անկախ կայքում ներկայացված տուրերից, մենք պատրաստ ենք ձեզ հետ համատեղ նախագծել Հայաստան տուրի ձեր տարբերակը, ինչպես նաև այն վայրերը, որոնք անպայման ցանկանում եք այցելել:

  5. Մեզ մոտ «ԱՄԵՆ ԻՆՉ ՆԵՐԱՌՎԱԾ Է» և դուք լրացուցիչ ծախսերի կարիք չեք ունենա՝ չհաշված հուշանվերների առևտուրը:

  6. Զբոսավար՝ ձեր լեզվով:

  7. Մեզ մոտ ավելի էժան է, և գներն արդար են: Մենք տուրեր և էքսկուրսիաներ չենք վերավաճառում, այլ առաջարկում ենք սեփական տուրերը՝ առանց միջնորդների: Տնտեսեք մեզ հետ:

  8. Մեզ հետ ուրախ է: Մենք սիրում ենք հումորը, պատմում ենք անեկդոտներ ու հումորներ և ծիծաղում ձեզ հետ միասին:

  9. Մեզ հետ ապահով է: Ուղևորությունը Հայաստանում ավելի ապահով է, քան եվրոպական բազմաթիվ երկրներում:

  10. Մեզ հետ հեշտ է կապվել: Ունե՞ք հարցեր կամ ցանկություններ: Զանգեք մեզ (+374 91) 01 56 60 համարով կամ գրեք Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ կայքին:

 

Զբոսաշրջության ներուժի առումով Հայաստանը զարմանալի երկիր է: Եթե հանգստի և ուղևորության համար ընտրել եք Հայաստանը, ապա «Տուրեր դեպի Հայաստան՝ ExploreArmenia.am»-ը կանի ամեն հնարավորը, որպեսզի արդարացնի ձեր սպասելիքները:

Ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում. «Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել»: Որպեսզի ինքնուրույն տեսնեք ու ուսումնասիրեք Հայաստանը, պետք է գնել տուր դեպի Հայաստան, և մենք սիրով ձեզ ցույց կտանք ամեն ինչ:

 

 Կազմակերպության տվյալները

<ՄԱՐՍԵՐ> ՍՊԸ

ՀՎՀՀ  - 00903532

Հ/Հ – 16047048170800

ՎՏԲ-Հայաստան բանկ

Սպանդարյան մ-ղ

Հայաստան - երկիր, որին կարելի է սիրահարվել

Top